ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Տեղական բաց կառավարման գործընկերություն

Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարություններին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ: Բաց կառավարման գործընկերության շրջանակում 2022 թվականի մայիսի 17-ից Երևանն անդամակցում է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը:
Նախաձեռնության նպատակները.
«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նպատակն է, համագործակցելով ՔՀԿ-ների, ՀԿ-ների և այլ ակտիվ քաղաքացիների հետ, իրականացնել բաց կառավարման սկզբունքներին (թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցայնություն, նորարարություն) համահունչ քաղաքականություն՝ կառավարման բաց, արդյունավետ և հաշվետու գործելու հանձնառություն: Այս համատեքստում Երևանի 2023-2024 թթ. գործողությունների ծրագրով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ստանձնել իր կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնառություններ:
Նախաձեռնությանն անդամակցելու ճանապարհին տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում.
. Սույն թվականի հունիսի 20-ին «Տեղական բաց կառավարում» նախաձեռնության շրջանակում Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ԲԿԳ տարածաշրջանային տնօրենի տեղակալ՝ Շրեյա Բասուի հետ:

. Սույն թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում «Տեղական ԲԿԳ» նախաձեռնության փոխտնօրեն Ռուդի Բորմանի, Երևանի քաղաքապետարանի «Տեղական ԲԿԳ» նախաձեռնության աշխատանքային գործընթացները համակարգող/կոնտակտային անձանց, առաջարկներ ներկայացրած ՔՀԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ ակտիվ քաղաքացիների հետ:
. Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՔՀԿ-ների, ՀԿ-ների և այլ ակտիվ քաղաքացիների կողմից ներկայացվել են ոլորտային մի շարք առաջարկություններ, որոնք նախատեսվել է ներառել ծրագրում: Ներկայացված առաջարկները քննարկելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 31-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ առաջարկություններ ներկայացրած ՔՀԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ ակտիվ քաղաքացիների հետ:

. Բաց կառավարման գործընկերության Եվրոպայի տարածաշրջանային հանդիպում
2022 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել ԲԿԳ Եվրոպայի տարածաշրջանային հանդիպումը, որի նպատակն էր, համախմբելով ԲԿԳ «չեմպիոններին» և շահագրգիռ կողմերին, Բաց կառավարման գործընկերության անդամներին տրամադրել նախաձեռնության շրջանակում քաղաքական աջակցություն՝ ներկայիս տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության Եվրոպայի տարածաշրջանի հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել բարձր մակարդակի բացման լիագումար նիստ, զուգահեռ նիստեր, ինտերակտիվ երկխոսություններ՝ քաղաքացիական հասարակության առաջնորդների, ինչպես նաև տարածաշրջանային, միջազգային և տեղական գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ԲԿԳ նախաձեռնության անդամներին ցուցաբերվել է հակակոռուպցիոն, թվային նորարարության, ժողովրդավարական մասնակցայնության ուղղությունների նոր ռազմավարության մշակման շուրջ աջակցություն: Կայուն զարգացման նպատակներին առնչվող ֆոկուս խմբերի քննարկումների ժամանակ Երևանի տեղական ԲԿԳ համակարգողի կողմից ներկայացվել են Կայուն զարգացման նպատակներին առնչվող քաղաքային ծրագրերը, մասնավորապես 7-րդ, 11-րդ և 13-րդ ԿԶՆ-ների (այն է` Մատչելի և մաքուր Էներգիա, Կայուն քաղաքներ և համայնքներ, Կլիմայական գործողություն) իրականացման ուղղությանբ:

Ներկայում մշակման փուլում է նախաձեռնության գործողությունների ծրագիրը, որը, հանրային քննարկման փուլն անցնելուց հետո, կներկայացվի Երևանի ավագանու հաստատմանը:

Լուսանկարներ