• РУС
  • ENG
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր
  • Թույլտվություններ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Թեժ գիծ
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր
    • Թույլտվություններ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Թեժ գիծ
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Զարգացման ծրագրեր
  3. Էներգիայի օրերը Երևանում
Տեղական բաց կառավարման գործընկերություն Էներգիայի օրերը Երևանում Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր Տնային տնտեսությունների շրջանում Կանաչ քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հետազոտություն Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր» «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում
Էներգիայի օրերը Երևանում

Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: Քաղաքների կողմից կազմակերպված միջոցառումները գրանցվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա պաշտոնական կայք-էջում և ապահովում Եվրոպական միության անդամ երկրների շրջանակում մեծ տեսանելիություն և անվճար գովազդային աջակցություն:
Երևանի քաղաքապետարանը ԵՄ կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակում նախաձեռնել և կազմակերպել է ինտելեկտուալ և լուսանկարչական մրցույթներ, «Էներջի սիթի» խորագիրը կրող հաքաթոնը, «Աշակետները կլիմային համար», «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» միջոցառումները, «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսը, ինչպես նաև իրականացվել է ոլորտային իրազեկման մեկամսյա արշավ:

 

Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա

 

Երևանում անցկացվեց «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագիրը կրող երկօրյա ուսուցողական միջոցառումը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների շրջանակում:
Այս տարի Եվրոպական Միությունը Կայուն էներգիայի շաբաթվա օրեր է սահմանել սեպտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածը, որին արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է նաև Երևանի քաղաքապետարանը:
«Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումը մեկնարկեց Երևան քաղաքի Մ․Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցում: Միջոցառման նպատակն էր աշակերտներին փոխանցել էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև էներգետիկ աուդիտի իրականացման արդի հմտություններ։
Միջոցառման շրջանակում ընտրվել էր երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտ: Օրակարգը հագեցած էր մի շարք ուսուցողական դասընթացներով և խաղ-մրցույթներով: Միջոցառման առաջին օրը աշակերտներին փոխանցվեց կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, էներգետիկ աուդիտ իրականացնելու վերաբերյալ տեսական գիտելիքներ, անցկացվեց կլիմայի փոփոխության վերաբերյալ բլից-հարցում, «Կանաչ այլկերպ» խաղ, արդյունքում, ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խումբն անցավ 2-րդ փուլ: Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հիման վրա առաջին փուլը հաղթահարած աշակերտները սովորեցին, թե ինչպես կատարել էներգետիկ աուդիտ, ինչպես հակիրճ ներկայացնել առաջարկվող ծրագիրը, էներգետիկ գնահատման արդյունքները և առաջարկվող լուծումները: Առաջին փուլը հաղթահարծ դպրոցներն էին Երևանի հհ. 181, 63, 45, 33 հիմնական և 93 միջնակարգ դպրոցները: Աշակերտների հետ աշխատում էր սերտիֆիկացված էներգետիկ աուդիտորը, ով աշակերտներին մատչելի և հասանելի տարբերակով ներկայացրեց էներգետիկ ուսումնասիրություն անցկացնելու հնարավությունները:
Միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետարանում, աշակերտները պոստեր-պրեզենտացիայի միջոցով գնահատող հանձնաժողովին ներկայացրին իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված իրենց լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:
Հաղթող մասնակիցներին որոշելու նպատակով հրավիրվել էր գնահատող հանձնաժողով, իսկ գնահատումն իրականցվել է հետևյալ չափորոշիչներով`
           . Խնդիրների վերհանում, թե ինչպես էր թիմը ներկայացնում դպրոցի «էներգետիկ» խնդիրները։
           . Էներգետիկ վերլուծություն` իրականացված չափումները, վերլուծությունները, հաշվարկները։
           . Լուծումներ, առաջարկություններ` Տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական լուծումները։
           . Թիմային աշխատանք` Գնահատվում է արդյո՞ք թիմին հաջողվել է համագործակցել և աշխատել համատեղ:
Ըստ գնահատող հանձնաժողովի կողմից տրված գնահատականների՝ հաղթող ճանաչվեց «ՏԵՍԼԱ» թիմը (Երևանի հ. 181 հիմնական դպրոց):
Հաղթող թիմի բոլոր հինգ անդամներին շնորհվեց մրցանակ` հեծանիվներ, բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և էկոնվերներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչներին տրվեցին շնորհակալագրեր:

 

 


«Կայուն տեխնոլոգիաներ» ցուցահանդես

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 2022 թվականին կազմակերպված «Կայուն էերգիայի շաբաթ»-ն ամփոփվեց «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսով, որն անցկացվել է Դիանա Աբգարի անվան զբոսայգում:
Շուրջ 20 տաղավարում արևային համակարգեր, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր, լուսադիոդային «լեդ» լուսատուներ արտադրող և տեղադրող ընկերությունները ներկայացրել են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված «խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ: Երևանի քաղաքապետարանն առանձին տաղավարում քաղաքացիներին ծանոթացրել է քաղաքում իրականացվող ոլորտային ծրագրերին: Ցուցահանդեսին մասնակցել են նաև Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները, ներկայացրել թեմատիկ նկարներ՝ մոլորակն առանց արտանետումների և վերականգնվող էներգիայով: Բնապահպանական թեմաներով ստեղծագործելու հանրավորություն են ունեցել նաև բոլոր ցանկացողները:

 

 


ԷՆԵՐՋԻ ՍԻԹԻ ՀԱՔԱԹՈՆ

 

Միջոցառումների ժամանակ ներկայացվեց քաղաքային իշխանության կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված և իրականացման ընթացքում գտնվող ծրագրերի, դրանց բնապահպանական արդյունքների և մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված գործողությունների վերաբերյալ հոլովակներ, ներկայացումներ: Քաղաքային կանաչ լուծումները, «կանաչ» տրանսպորտը, էներգախնայողությունը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, աղբի կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաները «կանաչ» տնտեսության զարգացման գործիքներն են: Թիմերի բաժանված մասնակիցներն աշխատեցին հենց այս թեմաների շուրջ՝ առաջարկելու բարեփոխումների լավագույն և նորարարական լուծումներ:
Երևանի քաղաքապետարան էին հրավիրվել նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ:
Միջոցառումը տևեց 12 ժամ: Մասնակիցները բաժանվեցին 2-5 հոգուց բաղկացած թիմերի և սահմանված ժամանակահատվածում մշակեցին կլիմայական մարտահրավերի հետ կապված լուծումներ: Նախօրոք կազմված գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվեց 2 թիմ, որոնք մրցանակ ստացան 2 անվանակարգերում՝ «Լավագույն լուծում» և «Լավագույն նորարարական լուծում»: Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն լուծումը» Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմինն էր: Երիտասարդները մեկ նախագծով միանգամից 3 լուծում էին գտել՝ կլիմայական մարտահրավերին դիմակայելու, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և քաղաքի տրանսպորտային հոսքերը թեթևացնելու համար, իսկ «Լավագույն նորարարական լուծումը» Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի առաջարկն էր:
Հաղթողներին հանձնվեցին նաև պատվոգրեր: Էներգիայի շաբաթվա ընթացքում նախատեսվեց նաև միջոցառումներ անցկացնել դպրոցականների համար:

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՐ


«Աշակերտները կլիմայի համար» խորագրով երկօրյա միջոցառումն անցկացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակում և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 120 աշակերտներ: Պատանիները ծանոթացան կլիմայի փոփոխությանն ու առկա մարտահրավերներին, դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում` վերականգնվող էներգիայի կիրառման կարևորությանն ու, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմանը, տեղում ծանոթացան նաև արևային ֆոտովոլտային համակարգերի արտադրման գործընթացին:
Միջոցառման շրջանակում դպրոցականներին համառոտ ներկայացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որի շնորհիվ, 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրելով արևային ֆոտովոլտային կայաններ, նվազում է շենքերի էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև շենքերը վերազինվում են ներշենքային և բակային լուսավորության համակարգերով, որոնք սնուցվում են անմիջապես արևի էներգիայով: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու է մոտ 26000 բնակիչ, այդ թվում` երեխաներ:
«Աշակերտները կլիմայի համար» միջոցառման նպատակն էր նաև մեր փոքրիկ բնակիչներին իրազեկել կլիմայի փոփոխությունների և այս խնդրի լուծմանն ուղղված քաղաքային ծրագրերի մասին: Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ստուգեցին իրենց գիտելիքները` լրացնելով հատուկ հարցաթերթեր: Առավել ակտիվ և բարձր միավորներ հավաքած մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների:

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Թույլտվություններ

Համակարգեր

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Հետադարձ կապ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

Թեժ գիծ

Քաղաքացիների ընդունելություն

Հղումներ

Կայքի քարտեզ

1-05 ժամը 09:00-ից-18:00

1-08 շուրջօրյա

© 2005-2023 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ