«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ

«Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1970 թ., վերակազմավորվել է 2002թ.` թիվ 7 մանկական համաբուժարանի և թիվ 4 բուժսանմասի հետ: Համաբուժարանն սպասարկում է Ներքին Շենգավիթի հյուսիսարևմտյան տարածքի բնակչությանը` իրականացնելով սպասարկման տարածքի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություն` մատուցելով նաև վճարովի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցված է բուժօգնությանն ու սպասարկմանն անհրաժեշտ ստորաբաժանումներով, մասամբ վերազինված է նորագույն բուժսարքավորումներով և որակյալ բուժանձնակազմով:
Ընկերությունն անընդմեջ ընդլայնում է մատուցվող ծառայությունների ծավալը և իրականացնում է նոր՝ ծառայությունների բարելավման, անձնակազմի որակավորման բարձրացման ծրագրեր ծրագրեր:
Մատուցվում են հետևյալ ծառայությունները
• Թերապևտիկ
• Մանկական
• Իմունոլոգիայի և կանխարգելիչ պատվաստումներ
• Սրտաբանական
• Կանանց խորհրդատվություն
• Վիրաբուժական
• Վարակաբանական
• Նյարդաբանական
• Էնդոկրինոլոգիական
• Ակնաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Մաշկավեներաբանական
• Ատամնաբուժական
• Օնկոլոգիական
• Գաստրոէնտերոլոգիական
• Ուրոլոգիական
• Ուլտրաձայնային ախտորոշման
• Ֆունկցիոնալ ախտորոշման
• Ռենտգեն դիագնոստիկ
• Լաբորատոր
• Վերականգնողական
• Հականեխման
• Պրոցեդուրային
Տնօրեն՝ բ.գ.թ., դոցենտ` Ռուզաննա Դուրգարյան
Հեռ.` (010) 48-21-41, (010) 48-21-51
Հասցեն` Երևան, Ներքին Շենգավիթ 9 փող., 32 շենք
Էլեկտրոնային փոստ՝ poliklinika-13@mail.ru