ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ

Երևանի ամենահին առողջապահական հիմնարկներից է: Հիմնադրվել է 1936թ. և ժամանակին սպասարկել է Երևանի Շահումյանի շրջանի ամբողջ բնակչությանը: Ներկայումս սպասարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական տարածքներում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի շուրջ 33.000 բնակչի: Համաբուժարանն ունի երեք մասնաշենք, ինչպես նաև մասնաճյուղ Սիլիկյան թաղամասում: Տեղակայված է սպասարկման տարածքի կենտրոնում: Հաստատությունն ունի բուժօգնություն և սպասարկում իրականացնելու անհրաժեշտ ստորաբաժանումներ, սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ: 

Վերջին տարիներին մի շարք նախաձեռնությունների շնորհիվ բարելավվել են աշխատակիցների աշխատանքային պայմանները, զգալիորեն բարձրացել է բուժօգնության որակն ու արդյունավետությունը: Համաբուժարանն ունի թերապիայի բաժանմունք, որտեղ աշխատում են 18 տեղամասային թերապևտներ և տեղամասային բուժքույրեր: Գործում է կանանց խորհրդատվություն, որն ապահովված է նորմատիվային պահանջները բավարարող պայմաններով, գույքով, սարքավորումներով և որակյալ բուժանձնակազմով:

 

 

Համաբուժարանում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

• Սրտաբանական
• Վիրաբուժական
• Վնասվածքաբանական
• Ուրոլոգիական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Նյարդաբանական
• Ակնաբուժական
• Ներզատաբանական
• Վարակաբանական
• Ուռուցքաբանական
• Մաշկավեներաբանական
• Ատամնաբուժական
• Հակատուբերկուլյոզային
• Կլինիկական - ախտորոշիչ
• Կենսաքիմիական
• Սեռաբանական լաբորատոր
• Ռենտգեն
• ‎Ֆլյուորոգրաֆիական
• ‎Ֆունկցիոնալ և գերձայնային ախտորոշման:

 

Առկա է նաև վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հնարավորություն, ինչպես նաև ‎ֆիզիոթերապիայի, ռեֆլեքսաթերապիայի և մերսման կաբինետներ: Համաբուժարանն ունի մատենավարման բաժին, վիճակագրական կաբինետ և պրոցեդուրային կաբինետ, որը համալրված է նաև անհրաժեշտ դեղամիջոցներով և բուժպարագաներով` շտապ և անհետաձգելի բուժօգնության համար:

 

Տնօրեն ` Հակոբ Հարությունյան

Հասցեն` Երևան, Սեբաստիա 9:
Էլ. փոստ` 15.pol@mail.ru

Հեռ.` (010) 744838