ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա

«Թիվ 16 Պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքը կառուցվել է 1970-ական թվականներին: Մինչև 2012թ. հոկտեմբերը կազմակերպությունը գործել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում:
Կազմակերպությունը սպասարկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կցագրված 17 727 մանկական և 15 627 մեծահասակ բնակչությանը: Անձնակազմը մասնագիտորեն լավ պատրաստված է:
Կազմակերպության նպատակն է բնակչությանը լիարժեք և որակյալ բուժսպասարկման տրամադրումը, բուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, կրթական ծրագրերի ներդրումն ու ուսուցումը:
«Թիվ 16 Պոլիկլինիկա» ՓԲԸ-ն մատուցում է հետևյալ ծառայությունները.
1. արտահիվանդանոցային բուժական ծառայություններ (առողջապահության առաջնային ծառայություն). ա. մինչև 18 տարեկան և 18-ից բարձր տարիքի բնակչության կանխարգելիչ ծառայություն, բ. մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության՝ հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողություն գինեկոլոգիական ծառայության մատուցում, գործում է նաև մայրության դպրոցը և հոգեբանական աջակցության ծառայությունը, գ. նեղ մասնագիտական բժշկական օգնություն մանկական և մեծահասակ բնակչությանը` վիրաբուժական, ակնաբուժական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջի, սրտաբանական, լոգոպեդական,
2. Դիսպանսեր՝ մաշկավեներաբանական, ուռուցքաբանական, էնդոկրինոլոգիական, վարակաբանական, հակատուբերկուլոզային
3. լաբորոտոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, լաբորոտոր, ռենտգենոլոգիական, սոնոգրաֆիական, սրտի ֆունկցիոնալ ախտորոշում սրտի էլեկտրասրտագրություն,
4. վերականգնողական բուժում` ֆիզիոթերապևտիկ, մերսում, բուժական մերսում, շարժաթերապևտիկ
5. մատենավարում:

Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը բնակչությանը հնարավորինս մեծածավալ արտահիվանդանոցային որակյալ բուժօգնություն տրամադրելն է, մարդկանց առողջության պահպանումը և վերականգնումը:
Կազմակերպությունը 2009թ.-ից համագործակցում է «World Vision» միջազգային կազմակերպության, ամերիկյան «Առդա» և այլ կազմակերպությունների հետ: Իրականացրել է ներդրումային ծրագիր՝ միտված ապագա մայրերի և երեխաների, բուժսպասարկման որակի բարձրացմանը, հղիների և երիտասարդ մայրերի ուսուցմանը, հոգեբանական աջակցության կրթական ծրագրերի ներդրմանը մայրության դպրոցի` որպես միակ միջհանրապետական կենտրոնի ստեղծմանը:
«Թիվ 16 Պոլիկլինիկա» ՓԲԸ-ն 2013 թվականի հունիսի 4-ին արժանացել է համազգային վստահության խորհրդի սահմանած «Տարվա լավագույն բուժհաստատություն» մրցանակին:

 

Տնօրեն՝ Գ. Մ. Պետրոսյան
Հասցե՝  Դրոյի փողոց 17 շենք
Էլ. հասցե՝  tiv16poliklinika@mail.ru
Հեռ.՝  (010) 24-00-23

Լուսանկարներ