ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա

Երևանի քաղաքապետարանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն տեղակայված է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում և սպասարկում է Դավթաշենի և «Հույսի Ավան» թաղամասի բնակչությանը: Սպասարկվող բնակչության թիվը 2010թ. եղել է 48.749 մարդ, որից 0-18 տարեկան` 12.303, 18 տարեկան և բարձր` 36.446:
Համաբուժարանում գործում են 15 թերապևտական, 15 մանկաբուժական և 5 մանկաբարձագինեկոլոգիական տեղամասեր:

 

Նեղ մասնագիտացված բժշկական ծառայությունները ներկայացված են (մեծահասակ և մանկական) հետևյալ ծառայություններով` վիրաբուժական, սրտաբանական, նյարդաբանական ՔԿԱ, ակնաբուժական, գաստրոէնտերոլոգիական, ուռոլոգիական, ատամնաբուժական:
Դիսպանսերային բուժօգնությունը ներկայացված է ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, վարակաբանական, ներզատաբանական և հակատուբերկուլյոզային ծառայություններով:

 

Գործիքային ախտորոշիչ ծառայություններ` ԷՍԳ, սոնոգրա‎ֆիա, ֆլյուորոգրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն:

Լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները ներկայացված են կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական լաբորատորիաներով:
Տարեկան այցերի ընդհանուր թիվը գերազանցում է 180.000-ը:


Տնօրեն՝ Ջեննի Հովսեփյան 
Հասցե` Դավթաշենի 4-րդ թաղամաս
Հեռ.` (010) 36-82-41

Լուսանկարներ