ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

2016թ. «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնանորոգվել և կահավորվել է բարերար Սառա Եսայանի կողմից: Քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է նաև ժամանակակից բուժսարքավորումներով: Սպասարկում է շուրջ 45000 բնակչության`18 և բարձր տարիքի:
Համաբուժարանի (պոլիկլինիկայի) գործունեության նպատակն ու ուղղվածությունն է՝ բնակչության առողջության առաջնային պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու որակյալ բուժօգնության ցուցաբերումը:
Համաբուժարանում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝


• Թերապևտիկ
• Կանանց խորհրդատվություն
• Ուռուցքաբանական
• Մաշկավեներաբանական
• Վարակաբանական
• Վիրաբուժական
• Վնասվածքաբանական
• Քիթ-կոկորդ-ականաջաբանական
• Նյարդաբանական
• Ուրոլոգիական
• Սրտաբանական
• Ակնաբուժական
• Ներզատաբանական
• Ստոմատոլոգիական
• Գաստրոէնտերոլոգիական
• Ֆիզիոթերապևտիկ
• Մանիպուլացիայի
• Ռենտգեն
• Սոնոգրաֆիական
• ԷՍԳ
• Վիճակագրական
• Լաբորատոր /կլինիկական, կենսաքիմիական, բջջաբանական և սեռոլոգիական/
• Բուժական մերսման:

 

Տնօրեն` Աննա Սիսոյան
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 7/1
Էլեկտրոնային հասցե` karlen-esayan@mail.ru
Հեռ.` (010) 28 63 20

Լուսանկարներ