ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Անշարժ գույքի կառավարում

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների ուսումնասիրման, գույքագրման, տեղում փաստացի իրավիճակի ուսումնասիրման, ինչպես նաև Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված աշխատանքներ:
Վարչության գործառույթներից է Երևանում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացի կազմակերպումը՝ համապատասխան ֆոնդի առկայության պարագայում, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի հաստատվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրով սահմանված դրույթներին համապատասխան:
Երևանի քաղաքապետարանում հաշվառվել են 4-րդ կարգի վթարային 11 շենքեր՝

 

Հ/Հ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Կենտրոն վարչական շրջան
1 Կողբացի փողոցի հ.41
Շենգավիթ վարչական շրջան
2 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10
3 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10/1
4 Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի (նախկին 5-րդ ուսումնարան) սպորտ դահլիճի մասնաշենք
5 Շիրակի փողոցի հ.60
Աջափնյակ վարչական շրջան
6 Արզումանյան փողոցի հ.10
7 Արզումանյան փողոցի հ.12 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-ին մուտքը՝ 3-րդ կարգի, 2-րդ մուտքը՝ 3-4-րդ կարգի)
8 Արզումանյան փողոցի հ.17 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-2 մուտքերը՝ 2-րդ կարգի)
9 Ֆուչիկի փողոցի հ.23:


Էրեբունի վարչական շրջան
10 Վարդաշենի 6-րդ փողոցի հ.68ա
11 Վարդաշենի 6-րդ փողոցի հ.66/1
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվում են՝

 Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա վթարային շենքերից քաղաքացիների վերաբնակեցման, ինչպես նաև անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման աշխատանքներ:


 Հետևողական աշխատանքներ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող զբոսայգիներում, այգիներում, գետնանցումներում, բենզալցակայաններում, հանքավայրերում վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի համար կնքված պայմանագրերով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև փաստաթղթերի հավաքագրման աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման շրջանակներում չհասցեավորված շենք-շինությունների և հողամասերի հասցեավորման աշխատանքներ։

 Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի սահմանների ճշտման աշխատանքներ։

 Շենք-շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակություների համապատասխանեցում փաստացի օգտագործմանը։

 Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման, տեղում առկա փաստացի իրավիճակի ուսումնասիրման, ինչպես նաև Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված աշխատանքներ:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Երևանի քաղաքապետին առաջարկված և բնակարանային հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործերի փաստաթղթերի հավաքագրման և դրանց համապատասխանեցման գործողություններ:

 


Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից շարունակվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդունելությունը՝ ամեն երկուշաբթի ժամը 14:00-16:00: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» -ում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Լուսանկարներ