...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • GIS հարթակներ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • GIS հարթակներ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Սոցիալական համագործակցություն

Վարչության գործառույթներ

Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն


Հավելված հ.7.1
Երևանի քաղաքապետի
2022թ. օգոստոսի 30--ի
հ.3131-Ա որոշմամբ հաստատված գործառույթները

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7.    Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8.    Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը, 
4)  երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը: Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
        10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1)    ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2)    աջակցում է Երևան քաղաքում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3)    մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4)    երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5)    համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6)    իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև  վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7)    Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, 
8)    քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9)    իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10)    Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11)    աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարաձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12)    ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, 
13)    իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
    11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1)    աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2)    երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3)    վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4)    իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5)    Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները, 
6)    Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7)    ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները, 
8)    աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9)    երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10)    իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11)    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12)    վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13)    վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14)    իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
        12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1)    աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2)    հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3)    սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4)    աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5)    մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6)    աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7)    միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8)    աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը, 
9)    աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10)    աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11)    կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12)    ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13)    Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14)    հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15)    կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով, 
16)    համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17)    իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երեխաների և սոցիալական պաշտպանություն

Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության 2025թ. գործունեությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ: 
Վարչության գործառույթներին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրվել քաղաքացիներին:
Վարչության կողմից իրականացվել են այցեր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժիններ՝ բազմաշերտ դեպքերի, իրականացվող աշխատանքների, ծրագրերի վերահսկողության, սուպերվիզիայի իրականացման նպատակով: Իրականացվել է մեթոդական համակարգում: 
Վարչության կողմից վերահսկողական այցեր են կատարվել ՀԿ-ներ, որոնց վարչության կողմից տրամադրվել է դրամական աջակցություն՝ խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու նպատակով:
Կազմակերպվել են շահառուների ընդունելություններ, գնահատվել են կարիքներ, տրամադրվել համապատասխան խորհրդատվություն և հանձնարարականներ՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններին: 
Վարչության աշխատակիցները մասնակցել են տարբեր քննարկումների, հանդիպումների և դասընթացների, պարբերաբար իրականացվել են հանդիպում-քննարկումներ վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների հետ՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:


Սոցիալական պաշտպանության ոլորտ
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրագործված ծրագրեր

2025թ. շահառուների շրջանում գրանցվել է շուրջ 20% աճ:

    Մասնագիտական ծառայություններ տրամադրելու նպատակով «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվել է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը, որի արդյունավետ իրագործման շնորհիվ այժմ գործում է համազգային հուզական աջակցության թեժ գիծ: 
    Երևան քաղաքապետարանը, կարևորելով լսողության խանգարում ունեցող անձանց ունեցած բազմաթիվ մարտահրավերները, աջակցում է «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրին, որի շնորհիվ ՀՀ ողջ տարածքում հնարավորություն է ստեղծվում ապահովելու հեռավար թարգմանության հասանելիությունը:
 «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրված աջակցության շնորհիվ  քաղաքացիները հնարավորություններ են ունենում առողջապահական, կրթական հաստատություններում և մի շարք տարբեր կառույցներում անխոչընդոտ ստանալ սուրդոթարգմանչական ծառայություն /2025 թվականին ստացվել է 4737 զանգ/:
    Կարևորելով անօթևան անձանց ունեցած խնդիրների բազմաշերտությունը՝ վարչությունն աջակցում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որը ՀՀ-ում գործող միակ աօթևանների կացարանն է: Յուրաքանչյուր ամիս ներկայացրած հաշիվների հիման վրա տրամադրվում է աջակցություն՝ կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցելու  նպատակով: Կազմակերպությունը հնարավորություն է ունենում ծառայություններ տրամադրել շուրջ 100 անօթևան անձի: 
    Երևանի քաղաքապետարանը, կարևորելով բազմազանության և ներառականության ապահովումը, աջակցություն է տրամադրում «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին՝ աուտիզմի սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաներին, դեռահասներին, պատանիներին և նրանց ընտանիքի անդամներին վիճակված բազմաթիվ մարտահրավերներն ու խոչընդոտները միասին հաղթահարելու նպատակով: «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին տրամադրած աջակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող շուրջ 120 երեխաներ /այդ թվում սոցիալական աջակցության կարիք ունեցող/ հնարավորություն են ունեցել ստանալ անվճար թերապիաներ:
    Երևանի քաղաքապետարանը աջակցություն է տրամադրել «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամին՝ հզորացնելու, աջակցելու, կողք կողքի կանգնելու և որպես տեղական ինքնակառավարման մարմին պարտականությունները համատեղ հաղթահարելու նպատակով: «ՍՈՐՍ»-ը ծառայություններ է տրամադրել հազվագյուտ հիվանդություններ ունեցող, հաշմանդամություն ունեցող շուրջ 160 երեխայի՝ կյանքի որակի բարելավմանը, առողջական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրեր իրագոչծելու նպատակով:
    Երևան համայնքը աջակցություն է տրամադրել «Մանկական զարգացման հիմնադրամին»: Ծրագրով մատուցվող ծառայությունների շնորհիվ համայնքի նպատակն է  առավել ընդգծել սոցիալական ներառման կարևորությունն ու այդ գործընթացում ունենալ հիմնարար դեր: Հիմնադրամին տրամադրած աջակցության շնորհիվ կազմակերպությունը հնարավորություն է ունեցել աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների 50-ից ավելի երեխաների՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական, հատուկ մանկավարժական, երաժշտաթերապիայի, թերապևտիկ ծառայություններ:
    Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ն կազմակերպեց «Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք» խորագրով համայնքահեն համերգը, որի նպատակն էր նաև զբաղվածության ապահովումը մասնակիցների համար, քանի որ երգիչ-երաժիշտները տեսողության խնդիրներ ունեցող անձինք են: 
    «ՀՀ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորում» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 21 վետերանների աջակցելու համար: 
    Երևան համայնքըաջակցություն է տրամադրել նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին, որի շնորհիվ կազմակերպության շահառուները /տարբեր ծրագրերում ընդգրկված է 2734 անձ/ հնարավորություն են ունեցել ստանալ մի շարք սոցիալական, հոգեբանական, իրավաբանական և այլն ծառայություններ: Շահառուների հիմնական մասը տարեցներ են, ովքեր կառույցի տարբեր մասնաճյուղերում կարողանում են ստանալ սնունդ, մասնակցել խմբակների, ունենալ ցերեկային զբաղվածություն և այլն: Ծրագրի մի հատվածն էլ միտված է հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ծառայություններին:
    Երևանի քաղաքապետարանը աջակցություն է տրամադրել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական ամառային ճամբար» ծրագրին, որը հնարավորություն տվեց շուրջ 150 երեխաների և նրանց ուղեկցողներին անցկացնել ամառային հանգիստը Ստեփանավանում գործող «Լիարժեք կյանք» ՀԿ-ի ներառական ճամբարում, ինչպես նաև ստանալ մի շարք ծառայություններ:
    Երևան համայնքը աջակցել է «Փրկություն» ՀԿ-ին, որը Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է մի շարք ծառայություններ:


Սոցիալական ծառայությունների ներդրում
Կարևորելով Երևան համայնքում սոցիալական ծառայությունների տրամադրման համար համապատասխան ՀՈԱԿ-ի հիմնումը՝ իրականացրել է համապատասխան աշխատանքներ, որոնք միտված են սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի ձևավորմանը:
Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի հետ համագործակցությամբ  ուսումնասիրվել է Քեմբրիջի լավագույն փորձն ու դիտարկվել դրա տեղայնացման հնարավորությունը Երևանում: 
Այսպիսով, կարևորելով Երևանում համայնքային սոցիալական ծառայությունների համակարգի զարգացումն ու համալիր մասնագիտական աջակցության տրամադրումը՝ գնման գործընթացով իրականացվեց համայնքային մակարդակում գործող սոցիալական ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ հիմքերի ձևավորումը՝ ներառյալ իրավական, սոցիալական, հոգեբանական և վերականգնողական ծառայությունների ամբողջական համակարգի մշակումը: Ծրագրի նպատակն է ունենալ նոր ՀՈԱԿ (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն), որը մարդակենտրոն աջակցություն կտրամադրի՝ ապահովելով խոցելի խմբերի համար գիտահեն, ապացուցողական և միջազգային չափորոշիչներին համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը։ 
Ծրագրով կազմակերպվել է 2-օրյա մասնագիտական հանդիպում՝ ներգրավելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն ու վարչական շրջանների ներկայացուցիչներին՝ ապահովելու փորձի փոխանակումը և մասնագիտական դիտարկումները, նաև կազմակերպվել է ամփոփիչ միջոցառում-քննարկում՝ ընդգրկելով նաև քաղհասարակական ոլորտի ներկայացուցիչներին:
Միաժամանակ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Երևանի քաղաքապետարանում և նշված հանդիպումների ընթացքում ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքները, գրանցվել մասնագիտական առաջարկները և կազմվել վերանայված փաստաթղթերը։ Արդյունքում ստացել ենք համայնքային սոցիալական ծառայությունների ներդրման նախագծման համար անհրաժեշտ ամբողջական մոդելի պատկերը և փաստաթղթային փաթեթը՝ ՀՈԱԿ-ի գործունեության մեկնարկը տալու նպատակով։

 

Տարեցներին տրամադրված սոցիալական  աջակցություն

Կազմակերպվել է ներգնա 55 շրջագայություն շուրջ 1100 տարեցի համար՝ ՀՀ տարբեր տեսարժան վայրեր /Գառնի, Գեղարդ, Ստեփանավան, Սևան, Տաթևի վանք, Դիլիջան, Նորավանք և այլն/: Շրջագայությունների ընթացքում բոլոր խմբերին ուղեկցել են սոցիալական աշխատողը, բուժքույրն ու էքսկուրսավարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբի անձինք ակտիվ մասնակցություն չեն ունենում միջոցառումների, շրջագայությունների, ուստի՝ ծրագիրը հնարավորություն տվեց ապահովել նրանց հանգիստը, ժամանցը, ձևավորել նոր սոցիալական կապեր վերջիններիս շրջանում:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական ծրագրեր

Սոցիալական ծրագրերի (սոցիալական տաքսի ծառայություն) շրջանակներում՝ սոցիալական տաքսի ծառայության կազմակերպման նպատակով նախորդ տարիներին կազմվել են տեխնիկական բնութագրեր և ներկայացվել գնման գործընթացի, սակայն, ծրագրի առանձնահատկություններից ելնելով, հայտ ներկայացնողներ չեն եղել: Դիտարկվել է Մեծ Բրիտանիայի փորձը: Ստացել ենք բազմաշերտ մեթոդաբանություն, ձևավորվել է տեխնիկական բնութագիր՝ հաշվի առնելով ոլորտում առկա կազմակերպությունների հետ համագործակցությունը և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Դրա շնորհիվ ի հայտ է եկել շահող կազմակերպություն, սակայն նա հրաժարվել է ծրագրի իրականացումից:

Պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության տրամադրում (կենցաղային և բնակարանային պայմանների բարելավում՝ հարմարեցման աշխատանքներ)

2024 թվականի բյուջեով տրամադրված աջակցությամբ 8 զինհաշմանդամների բնակարաններում 2025թ. կազմակերպվել են հարմարեցման միջոցառումներ:

 

Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու ծրագրեր

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստը կայացել է 23.06.2025թ., որի ընթացքում քննարկվել և հաստատվել է 7 դեպք, որից 5-ը՝ ուսման վարձ, իսկ 2 դեպք՝ կենցաղային պայմանների բարելավմանը վերաբերող, սակայն 1 դեպքին է ընթացք տրվել, իսկ մյուսին առնչվող փաստաթղթերում առկա խնդիրները հնարավոր չի եղել լուծել: Հաջորդ նիստը տեղի է ունեցել 30.10.2025թ., ներկայացվել և հաստատվել է 11 դեպք (9 ուսման վարձ, 2 կենցաղային պայմանների բարելավում):

 

100 տարին լրացած քաղաքացիներին աջակցության տրամադրման ծրագիր

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 19.11.2024թ. N 245-Ն որոշումը՝ նախատեսվեց Երևան համայնքում վերջին 5 տարվա հաշվառում ունեցող, 100 տարին լրացած քաղաքացիներին տրամադրել 1.000.000 ՀՀ դրամ: Համադրվել են ցուցակները՝ համագործակցելով ՀՀ ԱՍՀՆ և ՀՀ ՆԳՆ-ի հետ: Վարչական շրջանների կատարած ուսումնասիրության շնորհիվ կազմվել են համապատասխան կարգադրություններ, իսկ ֆինանսավորումն ապահովելու նպատակով համագործակցություն է ծավալվել «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ. 45 քաղաքացի ստացել է աջակցություն:

 

Երեխաների պաշտպանության ոլորտ

•    Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանատան կողմից ստացված աջակցությամբ Արցախից տեղահանված ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով կազմվել է տեխնիկական բնութագիր, 475 արցախցի երեխաների տրամադրվել է մարզազգեստ:
•    Ամանորյա միջոցառումներին մասնակցելու նպատակով, նպաստելով սոցիալական ներգրավվածությանը, մշակույթի և տուրիզմի վարչության հետ համագործակցությամբ ԿԴԻՀ, սոցիալական աջակցության կարիք ունեցող և մի շարք այլ սոցիալական խմբերի ընտանիքների երեխաներին տրամադրվել է շուրջ 5470 տոմս:

Երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքապետարանը մշակում և իրագործում է տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ՝ միտված երեխաների պաշտպանության համակարգի զարգացմանը և երեխաների իրավունքների իրացմանը:
Բաժնի կողմից 2025 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, կազմակերպվել միջոցառումներ, մասնավորապես. 
•    երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած խնդիր լուծելիս ներկա լինելու դրա քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատարանում և այլ մարմիններում: Երեխայի սույն իրավունքի իրացմանն աջակցման նպատակով, ինչպես նաև, կարևորելով երեխաների մասնակցությունն իրենց վերաբերելի խնդիրների քննությանը, մեկնարկել է «Երեխային լսելու հատուկ սենյակների ստեղծում վարչական շրջաններում» ծրագիրը, որով նախատեսվում է Երևանի 8 վարչական շրջաններում հիմնել երեխային լսելու համար նախատեսված հատուկ կահավորված սենյակներ: 2025 թվականին իրականացվել է ծրագրի 1-ին փուլը, որի համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան մշակվել է գիտահեն, համապարփակ մեթոդաբանություն, վարչական շրջաններում կատարվել են չափագրումներ, ներկայացվել է սենյակների մոդելավորումը և նախահաշիվը՝ ծրագրի հաջորդ փուլն իրականացման համար,
•    առաջնորդվելով երեխաների շահերի պաշտպանության առաջնահերթության սկզբունքով, կարևորելով իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածությունը,  երեխայակենտրոն մոտեցումը՝ ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրակրթական 6 դպրոցներում սովորող շուրջ 500 երեխայի համար կազմակերպվել է «Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի 12 թեմատիկ զրույցներ՝ երեխաների շրջանում թվային անվտանգության, արդյունավետ հաղորդակցության, հուզական աջակցության, փոխհարաբերությունների, սեռով պայմանավորված խտրականության, հոգեմեդ նյութերի ազդեցության և վտանգների, վնասակար սովորությունների, բռնության, ներառականության, հաշմանդամության, ռասայական, կրոնական խտրականության, սթրեսի, բուլինգի, աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Շուրջ 500 երեխայի համար կազմակերպվել է «Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկում» թեմայով նաև ինտերակտիվ բնույթի ներկայացում/բեմադրություն: 
«Մշակութային և կրթական միջոցառումներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար» ծրագրով կազմակերպվել են հետևյալ միջոցառումները.
•    շուրջ 50 երեխա այցելել է մշակութային հաստատություններ՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ: Երեխաները ծանոթացել են հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործությանը, մասնակցել կրթական ծրագրերին, միջոցառման ավարտին երեխաներին տրամադրվել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի վերաբերյալ գրքեր:
•    Շուրջ 150 երեխա այցելել է «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկություն: Երեխաները մասնակցել են լավաշի, կավագործության, տիկնիկագործության վարպետաց դասերին, դիտել «Մաչանենց թատրոնում» բեմադրվող ներկայացումները: 
•    Տոնական ուրախ ժամանց կազմակերպելու, ստեղծարարությանը նպաստելու նպատակով շուրջ 500 երեխա ընդգրկվել է Ամանորին նվիրված «Փրկելով սուրբծննդյան» տոները խորագրով միջոցառմանը: 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է  «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով հունիսմեկյան միջոցառում. դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ Երևանի ավագանու նիստ: Միջոցառման ավարտից հետո կազմակերպվել է երեխաների շրջայց Երևանի պատմության թանգարանում, տրամադրվել են նվեր-գրքեր:
•    Շրջակա միջավայրի պահպանման մասին գիտելիքներ տրամադրելու, ինչպես նաև հոգատարություն սերմանելու, կազմակերպությունների գործունեությանը, առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով շուրջ 150 երեխա այցելել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ներ:
•    Կենդանասիրությանը նպաստելու, բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության և բնապահպանության վարչությունների համագործակցությամբ հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 10-15 տարեկան շուրջ 100 երեխայի /7 վարչական շրջաններից/ այցելություն «Կենդանիների  խնամքի կենտրոն» ՀՈԱԿ:
•    Ապահովվել է նաև երեխաների մասնակցությունը Երևանի ծննդյան տարեդարձին, իրականացվել է  «Սիրո նամակ՝ Երևանին», «Իմ Երևանը, իմ արվեստը» և «Իմ աչքերի Երևանը» խորագրերով միջոցառումները, ընտրված լավագույն աշխատանքները ներկայացրած մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և արժանացել խրախուսական պարգևների: 
•    Ամանորին ընդառաջ «Արևիկ» գրատան հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկու միջոցառում.
    կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1-ից 3-րդ դասարանի 15 երեխայի այցելություն «Արևիկ» գրատուն. իրականացվել է «Գաղտնիքների գիշեր» հեքիաթի ընթերցում, քննարկում, ամանորյա կախազարդերի պատրաստում:
    «Արևիկ» գրատան հետ համագործակցությամբ կազմակերպվել է խնամատար ընտանիքներում խնամվող 9 երեխաների և 8 խնամատար ծնողների այցելություն «Արևիկ» գրատուն. կազմակերպվել են սեղանի խաղեր, թեյի և թխվածքաբլիթի հյուրասիրություն:
•    Ամանորին ընդառաջ «Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 13-15 տարեկան 15 երեխայի այց SPACE 59 կենտրոն, ամանորյա կախազարդերի վարպետաց դաս է կազմակերպվել և հյուրասիրություն: 

Երեխաների պաշտպանության բաժինը իրականացնում է նաև գործող օրենսդրությամբ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կանոնադրությամբ ամրագրված մի շարք գործառույթներ.
•    Վարչական շրջանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 59 երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 4 անձ:
•    30 երեխայի տրամադրվել է երեխաների խնամքի հաստատությունում տեղավորվելու մասին եզրակացություն, 1 երեխայի տրվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից կենսաբանական ընտանիք վերադարձնելու համար եզրակացություն: 
•    Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը և կենսապայմանների ուսումնասիրության ակտերով, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված եզրակացություններով տրամադրվել է երեխա որդեգրելու հնարավորության մասին 16 դրական և 1 բացասական եզրակացություն, հաշվառման է վերցվել երեխա որդեգրել ցանկացող 23 անձ: Նշված կարգի համաձայն կազմվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել հարցումներ՝ երեխային տեսակցելու և որդեգրելու հնարավորությունը պարզելու համար, հաշվառվել են որդեգրման ենթակա երեխաներ:
•    5 քաղաքացի հաշվառվել է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ: Որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող հաշվառված անձանց դիմումների հիման վրա համադրվել է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատարության ենթակա երեխաների  տվյալները: Խնամատարության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու համար կազմվել են «Խնամատարության պայմանագրերի փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին» 17 համաձայնագրերի նախագծեր: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատարության ենթակա երեխաների տվյալների համադրմամբ կազմակերպված հանդիպումներին մասնակցելու նպատակով այցեր են կատարվել  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ:
•    Իրականացվել է խնամատար ընտանիքում խնամվող երեխայի՝ հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ  վերահսկողություն:
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների տվյալները մուտքագրվել են «Մանուկ» տեղեկատվական համակարգ, ըստ անհրաժեշտության կատարվել են համապատասխան փոփոխություններ:
•    ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացն ապահովելու նպատակով իրականացվող ծրագրով 1-17 տարեկան երեխաների նկատմամբ ծնողների, խնամատարների, օրինական ներկայացուցիչների կողմից ֆիզիկական պատժի և/կամ հոգեբանական ագրեսիայի վերաբերյալ վարչական շրջաններից հավաքած տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կարևորելով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը:
•    Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ քննարկվել են բացահայտված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների դեպքերը և իրականացվել է ուղղորդում համապատասխան պետական և հասարակական կառույցներ՝ անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով: Բաժնի աշխատակիցները մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվել են երեխային առնչվող հատուկ դեպքեր: Պարբերաբար տրամադրվել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին և վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցներին:
•    Երեխաների պաշտպանության ոլորտում համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:
•    Երեխաների պաշտպանության վերաբերյալ տարբեր խնդիրներով Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Վարչությունը մասնակցել է երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող հանդիպումներին, քննարկումներին, խորհրդատվություններին: Ոլորտային օրենսդրական նախագծերն ուսումնասիրվել են բաժնի կողմից և ներկայացվել են համապատասխան առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են ոլորտի լիազոր մարմնի կողմից և արտացոլվել են իրավական ակտերում կամ ներառվել են նախագծերում:

 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2026 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք