ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սոցիալական ապահովություն

Վարչության գործառույթներ
 
 2019 թ. hունվար ամսին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվություն


Երևանի քաղաքապետարանի սոցիալական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը, աղքատության աստիճանական կրճատմանն ու կանխարգելմանը, մայրաքաղաքում կայուն սոցիալական միջավայրի ձևավորմանը:
Այդ նպատակադրմամբ՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի զարգացման հնգամյա և Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթները, սոցիալական ապահովության վարչության 2019 թվականի գործունեության ծրագրով նախատեսվել են և տարվա ընթացքում իրականացվելու են աշխատանքներ, որոնք միտված են բարելավելու բնակչության սոցիալական շերտերի կենսամակարդակը:



2019թ. հունվար ամսին իրականացված աշխատանքները.

Պատվիրակված լիազորությունների մասով.
Պետական սոցիալական աջակցության ծրագրեր


Ընտանեկան, սոցիալական նպասներ,, հրատապ օգնություններ և դրամական ավանդների փոխհատուցումներ.
Ծանոթություն՝ հաշվի առնելով, որ 2019 թվականի հունվար ամսվա պետական նպաստների վճարումները իրականացվում են տվյալ ամսվա վերջում և ավարտվում, վճարման փոխադարձ ակտերը ամփոփվում են մոտավորապես դրան հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում՝ ուստի համապատասխան տեղեկատվությունը կներկայացվի մինչև 2019 թվականի փետրվարի առաջին տասնօրյակից հետո:
 
 
  
Կամավոր լիազորությունների շրջանակում իրականացված սոցիալական աջակցության ծրագրեր.


1. Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ.
Կայացել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստ», Երևանի քաղաքապետի քննարկմանն է ներկայացվել հանձնաժողովի 2019թ. գործունեության ծրագիրը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրով նախատեսված և Երևանի քաղաքապետարանի կողմից 2018թ. կատարված աշխատանքների ամփոփ տեղեկանքը, որը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

2.Բարեգործական ճաշարանների գործունեության կազմակերպում.
Երևանի քաղաքապետարանի և ՀԿ-ների համագործակցությամբ, որոշ դեպքերում նաև համաֆինանսավորմամբ Երևանում իրենց գործունեությունն են շարունակել բարեգործական 19 ճաշարանները՝ որտեղ օրական մեկ անգամ տաք կերակուր են ստանում կարիքավոր շուրջ 2400 շահառուներ: Վարչության կողմից պարբերական վերահսկողություն է իրականացվել նրանց գործունեության նկատմամբ:
Ծրագիրը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:

3. Շարունակվել են անօթևանների և մուրացկանությամբ զբաղվող անձանց ժամանակավոր կացարանով ապահովման և մուրացկանության կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Հունվար ամսին տվյալներով մայրաքաղաքում հայտնաբերվել են 6 անօթևաններ, որոնք տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան, ինչպես նաև հայտնաբերվել են մուրացկանությամբ զբաղվող 2 չափահաս անձիք, որոնց նկատմամբ տարվել են բացատրական աշխատանքներ՝ մուրացկանությունը կանխարգելելու ուղղությամբ :
Ներկայումս անօթևանների ժամանակավոր կացարանում բնակվում են 100 անօթևաններ:

4. Շարունակվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը: Հունվար ամսվա ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել շուրջ 41 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, որոնցից՝ դրամական աջակցություններ են տրամադրվել՝ 0, կենցաղային իրեր, հագուստեղեն՝ 11, պարենային աջակցություններ՝ 30 կարիքավոր սիրիահայ ընտանիքների: Բացի այդ՝ 7 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Մոնիտորինգի արդյունքում ներկայացված շուրջ 1500 սիրիահայ ընտանիքների «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից տրամադրվել են բնակվարձեր, կոմունալ ծախսերի փոխհատուցումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի նիստի հ.20 արձանագրային որոշմամբ հաստատված «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի» համապատասխան կետերով քաղաքապետարանին վերաբերող տեղեկատվությունը ամփոփվել և տրամադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

6. Համաձայն ՀՀ կառավարության 10.09.2015թ. «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» հ.1044-Ն որոշման՝ Երևանի քաղաքապետի 26.10.2015թ. հ.3414-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի համագործակցության, մշտադիտարկման և գնահատման արդյունքում սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներին վերաբերող խնդրահարույց դեպքերը ամփոփվել և ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

ա/ Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի միացող կողմերի անհատական տվյալները տեղադրվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետի 26.02.2018թ. հ. 700-Ա որոշմամբ հաստատվել է «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը», որի նպատակն է հայտնաբերել անապահով ընտանիքներին, քննարկել և հաստատել հրատապ օգնության ցուցակները:

7.Համագործակցություն հասարակական կառույցների հետ և համատեղ սոցիալական ծրագրեր.
Համագործակցություն է իրականացվել սոցիալական խնդիրներով զբաղվող հետևյալ հասարակական կառույցների հետ՝ «Գերմանական կարմիր խաչ» ԲՀԿ-ի,
«Հանս Քրիստիան Կոֆոեդ», «Առաքելություն Հայաստան», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայաաստանի խուլերի միավորում», «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Վորլդ Վիժն Հայաստան», «ՍՕՍ մանկական գյուղեր» և այլ կազմակերպությունների հետ, որոնց համագործակցությամբ մայրաքաղաքում իրականացվել են սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր։

Առաջիկա ամիսներին իրականացվելու են.

• Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվելու են սոցիալական տարբեր խմբերի կանանց համար տոնական միջոցառումներ, կանանց, հանձնվելու են նաև նվերներ:

• Մայրության օրվա՝ ապրիլի 7-ի կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով երիտասարդ բազմազավակ մայրերի, նոր մայրացող կանանց կտրամադրվեն նվեներ։

•Ապրիլի 24-ի հիշատակի օրվա առիթով
Եղեռնը վերապրած երևանաբնակ քաղաքացիների կտրամադրվեն միանվագ դրամական օգնություններ։

• Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն վետերանների համար:
. Իրականացվելու է սոցիալապես անապահով երեխաների ամառային հանգստի կազմակերպումը հանրապետության մարզաառողջարարական ճամբարներում:
՝
• Սեպտեմբերին ընդառաջ աջակցություն կցուցաբերվի դպրոցական երեխաներ ունեցող առավել կարիքավոր ընտանիքներին:

• Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կիրականացվեն սոցիալական ծրագրեր տարեցների համար:

• Հաշմանդամների օրվա կապակցությամբ կիրականացվեն սոցիալական ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար:

• Կարիքավոր ընտանիքների համար կիրականացվեն պարենային աջակցության ծրագրեր:

• Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԱԳՀ-ում հաշվառված և սոցիալական այլ խմբերի թվով 4000 երեխաներ կմասնակցեն ամանորյա տոնական միջոցառումներին:
Լուսանկարներ