Երևանի սիրտը` Հանրապետության հրապարակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է: Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտան միավորող հանգույցում։ Մինչ թամանյանական նախագիծի իրագործումը, նույն տեղում եղել է բաց հրապարակ՝ ըստ Մեհրաբովի հատակագծի։ Հրապարակը կառուցապատվել է մի քանի փուլով. առաջին և երկրորդ կարևորագույն փուլերը կապված են Հողժողկոմատի (1929թ.) և Կառավարական տան (1941թ.) շինարարության հետ, որոնց ճարտարապետը Թամանյանն է: Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվել է Լենինի անունով: Հարավային մասում կանգնեցված է եղել վերջինիս արձանը (քանդ.` Ս. Մերկուրով, ճարտարապետներ` Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանով), որը կազմաքանդվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1950-ական թվականներին հրապարակի միջավայրը համալրվել է «Արարատ» տրեստի և Կառավարական երկրորդ տան, Կապի և Արհմիությունների, «Արմենիա» հյուրանոցի շենքերով և Մշակույթի տան առջևի բաց սյունասրահով։ 1980 թվականին Մշակույթի տան շենքի վրա ավելացվել է Պետական պատկերասրահի շենքը։
Ներկայումս հրապարակը ձվաձև է, որին հարում է սեղանաձև հատվածը` շատրվաններով և ջրավազանով։ Հրապարակի համալիրի գեղարվեստական կերպարի ստեղծմանը վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական տան ճարտարապետությունը, որը կանխորոշել է հրապարակի ծավալների համամասնությունը, շենքերի բարձրության հարաբերակցությունը։ Հրապարակում գերիշխում են ճկուն կամարաշարերը, ազգային հյութեղ զարդանախշերը և քարի նուրբ վարդագույն ներկապնակը։ Հրապարակը խորհրդային ճարտարապետության լավագույն համակառույցներից է։ 1970 թվականին հրապարակը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի է արժանացել։ Վերջին անգամ վերակառուցվել և բարեկարգվել է 2003-2004 թվականներին։ Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Երևանի կենտրոնական երգող շատրվանները, որոնք նույնպես նախագծել է ճարտարապետ Ալ. Թամանյանը դեռևս 1939 թվականին, սակայն կառուցվել են 1955 թվականին՝ ճարտարապետ Է. Սարապյանի նախագծով, իսկ 1970 և 1988 թվականներին վերափոխվել են գունաերաժշտական շատրվանների: Երևանի սիրտը` Հանրապետության հրապարակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է: Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Աբովյան, Նալբանդյան, Ամիրյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտան միավորող հանգույցում։ Մինչ թամանյանական նախագիծի իրագործումը, նույն տեղում եղել է բաց հրապարակ՝ ըստ Մեհրաբովի հատակագծի։ Հրապարակը կառուցապատվել է մի քանի փուլով. առաջին և երկրորդ կարևորագույն փուլերը կապված են Հողժողկոմատի (1929թ.) և Կառավարական տան (1941թ.) շինարարության հետ, որոնց ճարտարապետը Թամանյանն է: Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվել է Լենինի անունով: Հարավային մասում կանգնեցված է եղել վերջինիս արձանը (քանդ.` Ս. Մերկուրով, ճարտարապետներ` Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանով), որը կազմաքանդվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1950-ական թվականներին հրապարակի միջավայրը համալրվել է «Արարատ» տրեստի և Կառավարական երկրորդ տան, Կապի և Արհմիությունների, «Արմենիա» հյուրանոցի շենքերով և Մշակույթի տան առջևի բաց սյունասրահով։ 1980 թվականին Մշակույթի տան շենքի վրա ավելացվել է Պետական պատկերասրահի շենքը։
Ներկայումս հրապարակը ձվաձև է, որին հարում է սեղանաձև հատվածը` շատրվաններով և ջրավազանով։ Հրապարակի համալիրի գեղարվեստական կերպարի ստեղծմանը վճռական ազդեցություն է ունեցել Կառավարական տան ճարտարապետությունը, որը կանխորոշել է հրապարակի ծավալների համամասնությունը, շենքերի բարձրության հարաբերակցությունը։ Հրապարակում գերիշխում են ճկուն կամարաշարերը, ազգային հյութեղ զարդանախշերը և քարի նուրբ վարդագույն ներկապնակը։ Հրապարակը խորհրդային ճարտարապետության լավագույն համակառույցներից է։ 1970 թվականին հրապարակը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի է արժանացել։ Վերջին անգամ վերակառուցվել և բարեկարգվել է 2003-2004 թվականներին։ Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Երևանի կենտրոնական երգող շատրվանները, որոնք նույնպես նախագծել է ճարտարապետ Ալ. Թամանյանը դեռևս 1939 թվականին, սակայն կառուցվել են 1955 թվականին՝ ճարտարապետ Է. Սարապյանի նախագծով, իսկ 1970 և 1988 թվականներին վերափոխվել են գունաերաժշտական շատրվանների:
Ազատության հրապարակը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրած վայրերից է: Գտնվում Ալ. Սպենդիարյանի Օպերայի և բալետի շենքի բակում: Նախկինում կոչվել է Թատերական հրապարակ, իսկ 1991 թվականին վերանվանվել է Ազատության հրապարակ` ի նշան Հայաստանի անկախության։ Հրապարակում կանգնեցված են հայ մեծն երգահան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալ. Սպենդիարյանի և ամենայն հայոց բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհ. Թումանյանի արձանները։
Սա մի յուրօրինակ կենտրոնական հրապարակ է՝ տեղակայված Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոց պողոտաների հատման հանգույցում՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ: 2006թ. անվանակոչվել է «Ֆրանսիայի հրապարակ»՝ Հայաստանում Ֆրանսիական օրերի կապակցությամբ, որի բացմանը, բազմաթիվ հյուրերի թվում, մասնակցել են Ֆրանսիայի նախկին նաղագահ Ժակ Շիրակը և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր: 2011թ.հոկտեմբերի 7-ին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հրապարակի կենտրոնում բացեցին ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակը Աբովյան փողոցում գտնվող կիսաշրջանաձև բացվածքով հրապարակ է: Հրապարակը նախատեսված է եղել 1924 թվականի թամանյանական գլխավոր հատակագծով։ Հրապարակի համալիրը կազմակերպվել է 1927-1958 թվականներին, երբ կառուցվել են «Երևան» հյուրանոցը, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը և Հայաստանի նկարչի տունը։ Հրապարակի կենտրոնում շրջանաձև տեղակայված են 12 համաստեղությունները խորհրդանշող շատրվանները։ «Համաստեղություն» ջրավազանի ճարտարապետն է Արսեն Մելիքյանը, քանդակագործները` Արարատ Հովսեփյանը և Վլադիմիր Աթանյանը։
Խ. Աբովյանի անվան հրապարակը ձևավորվել է 1950 թվականին, գտնվում է Աբովյան փողոցի հյուսիս-արևելքում` սկզբնամասում։ Փողոցը եզրափակող բոլորաձև հրապարակ է, որի կենտրոնում տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը (1947թ., քանդակագործ` Ս. տեփանյան, ճարտարապետ` Գ. Թամանյան): Բրոնզե արձանը կանգնած է գորշ, հղկված գրանիտե պատվանդանին։
Սասունցի Դավթի հրապարակը հարում է երկաթուղային կայարանին: Գտնվում է Երևանի հարավային մասում` Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի հատվածների պայմանական սահմանում։ Կայարանը մայրաքաղաքը կապում է մարզերի և արտերկրի հետ։ Վեհաշուք կառույցը լուծված է կառամատույցին զուգահեռ ուղղանկյուն, երկար ծավալով և դեպի հրապարակ ընկած կենտրոնական ու երկու համաչափ կողային մասնաշենքերով, որոնք կապվում են կամարակապ սյունաշարով։ Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրությամբ։ Հրապարակի կենտրոնում հայոց էպոսի՝ ազատության համար պայքարը մարմնավորող Սասունցի Դավթի հոյակերտ արձանն է։ Արձանի հեղինակներն են քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Դավթի պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959 թվականին` բազալտե ժայռանման պատվանդանին։ Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակը Երևանի կարևոր քաղաքաշինական առանցքում է: Երևանի բոլոր հատակագծերով`սկսած դեռևս ակադեմիկոս Ալ. Թամանյանից, այս տարածքը նախատեսված է եղել որպես հրապարակ, որի հիմնական կերպարը, սակայն, ձևավորվել է վերջին մի քանի տարիներին։ 2004թ. ավարտվել է Երևանի քաղաքապետարանի շենքի շինարարությունը, այնուհետև հաստատվել է այս հրապարակի քաղաքաշինական համակցությունը: Վերջինիս հիմնական սկզբունքն այն է, որ հրապարակին հարող քաղաքաշինական կառույցը պետք է լինի Երևանի աղաքապետարանի շենքը։ Այնուհետև քաղաքապետարանի շենքի դիմաց կառուցվել է Մոսկվայի տունը (2005 թվական), և Մյասնիկյանի հրապարակի կառուցապատմամբ Երևանը ստացել է ոչ միայն գեղեցիկ և ժամանակակից հրապարակ, այլև նոր փողոցային ցանց` Արգիշտիի և Իտալիայի փողոցներով։ Մյասնիկյանի հրապարակի քաղաքաշինական համակցության հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է, ով նաև Մոսկվայի տան ճարտարապետն է։ Ի դեպ, այս հրապարակը հարում է Հին Երևանի բերդի նախկին տարածքին։ Հրապարակը ամբողջացնում է ուղղանկյուն պատվանդանի վրա ողջ հասակով կանգնած խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ Ալ. Մյասնիկյանի վարդագույն գրանիտից կերտված արձանը: Վերջինիս հեղինակներն են ճարտարապետ Ջիմ Թորոսյանը և քանդակագործ Արա Շիրազը (1980 թվական)։
Ռուսաստանի հրապարակը գտնվում է Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ, եզերվում է Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի տան շենքերով։ Հանդիսավոր բացումը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 21-ին և պաշտոնապես անվանակոչվել:
Սախարովի անվան հրապարակը գտնվում է Նալբանդյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից քիչ հյուսիս-արևելք։ Պարսից տիրապետության ժամանակաշրջանում այս տարածքը անվանվել է Փանա Խանի հրապարակ։ Այն ներառված է եղել Մեհրաբովի հատակագծում, մինչև Ալ. Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի իրագործումը։ Այժմյան Սախարովի հրապարակը (նախկինում կոչվել է Ազիզբեկովի անվան) անվանափոխվել է 1991 թվականին` ի պատիվ մեծանուն հայագետ, ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի։ Փոքրիկ հրապարակն իրար է կապում Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցները։ Հրապարակի կենտրոնում Սախարովի կիսանդրին է, որի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը` Լևոն Ղալուկյանը, իսկ դրվագողը` Ներսես Չարխչյանը։
Գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Նախկինում կոչվել է հայ հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի անվամբ, 1991թ. վերանվանվել է հայ ականավոր ռազմական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի անունով։
Հրապարակում է նաև Երևանի մետրոպոլիտենի վերջին՝ «Գարեգին Նժդեհ» կայարանը։ Հրապարակում դեռևս մնում է Ս. Սպանդարյանի հուշարձանը։
Բարեկամության հրապարակը գտնվում է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի տարածքում։ Ժամանակին եղել է շրջանաձև, սակայն ձևափոխվել է 2007 թվականին, երբ այստեղ կառուցվեց ուղեանց՝ Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան– Քոչար անցումային երթուղին կապող։
Էրեբունի հրապարակը գտնվում է համանուն փողոցի վերջնամասում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ։ Ամբողջանում է դեպի թանգարան և ամրոց տանող աստիճանավանդակով։ Այստեղ է տեղադրված նաև Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի մեծադիր արձանը, որի քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը, ճարտարապետը` Էդուարդ Բարոյանը:
Դյորի հրապարակը գտնվում է Նոր Նորք համայնքում։ Այն շաղկապում է Դավիթ-Բեկի, Շոպրոնի, Բադալ Մուրադյան և Միկոյան փողոցները։ Հրապարակն անվանակոչվել է Հունգարիայի Դյոր քաղաքի անունով, որը նաև այդ երկրի Դյոր-Շոպրոն մարզի վարչական կենտրոնն է։
Աշխատանքի հրապարակը գտնվում է Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների հատման վայրում։ Ճանապարհատրանսպորտային կարևոր դեր է կատարում։ Նախկինում այստեղ էր տեղադրված «Բանվորի» («Փառք աշխատանքին») արձանը, որը կազմաքանդվել է 1990-ական թվականների կեսերին։ Աշխատանքի հրապարակ է անվանվել 1981 թվականից: