Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.03.2023

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից հայաստանյան մասնաճյուղի միջոցով Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Հանրային քննարկումը տեղի կունենա 2023թ. մարտի 22-ին, ժամը 11:00-ին: Հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26, հեռ.՝  +(374 11) 518 808::