...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Մշակույթ
Գրադարաններ Երաժշտական և արվեստի դպրոցներ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ Մշակույթի կենտրոններ և տներ Մանկական ֆիլհարմոնիաներ «Երևան» փողային նվագախումբ Թանգարաններ Թատրոններ

Վարչության գործառույթներ

Մշակույթի և տուրիզմի վարչություն

Հավելված հ.12
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները

 

Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները

 

6. Վարչության նպատակը մշակույթի և զբոսաշրջության բնագավառում Երևանի
քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են մշակույթի և զբոսաշրջության
բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված
լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչության հիմնական խնդիրներն են.
1) Ապահովել մայրաքաղաքի մշակութային ռեսուրսների նպատակային և
արդյունավետ օգտագործումը։
2) Ստեղծել իրատեսական հնարավորություններ մայրաքաղաքի մշակութային և
տուրիստական կյանքին վերաբերվող ամբողջ տեղեկատվության կենտրոնացման,
ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ մասնագիտական, գործնական լայն
համագործակցության համար։
3) Վարչության գործառույթները բխում են մշակույթի և զբոսաշրջության բնագավառում ՀՀ
օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված
են դրանց կենսագործմանը։
9. Վարչությունը`
1) կազմակերպում և հսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային
հաստատությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ
է ներկայացնում դրանց վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման
վերաբերյալ,
2) ապահովում է մշակութային հաստատությունների կողմից ուսումնական ծրագրերի
և դասաժամերի նպատակային կիրառումը,
3) առաջարկություններ է ներկայացնում մշակութային հաստատություններում
պետական պատվերների բաշխման վերաբերյալ,
4) վերահսկում է քաղաքային ենթակայության մշակութային հաստատություններում
վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը
ՀՀ օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով
ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
5) կազմակերպում է համաքաղաքային մշակութային և զբոսաշրջության զարգացմանն
ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված
զանգվածային միջոցառումներ,
6) Երևան քաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ
համագործակցության միջոցով ապահովում է Երևան քաղաքում մշակութային և
զբոսաշրջային զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և
օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
7) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետարանի ենթակայության
մշակութային կազմակերպությունների, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման
ու շահագործման վերաբերյալ,
8) Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երևան քաղաքում
զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև
առաջարկներ է ներկայացնում Երևան քաղաքում զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման, պետական մարմինների հետ համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ,
9) համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող ոչ պետական
մշակութային, զբոսաշրջային ընկերությունների, մասնագիտացված բուհերի և
հասարակական կազմակերպությունների հետ,
10) Համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող պետական գրանցում
ունեցող կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների հետ,
11) ապահովում և վերահսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային
հաստատություններին` ՀՀ պետական և Երևան քաղաքի բյուջեներից կատարվող
հատկացումերի բաշխումը և նպատակային օգտագործումը։
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և
աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային
տարեկան և եռամսյակային ծրագրերը։

Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ
Մշակույթ

Մշակույթի և տուրիզմի վարչության գործունեությունը

 

Երևանի ենթակայությամբ գործում է 70 մշակութային կազմակերպություն, այդ թվում՝ 3 թատրոն (Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները), 19 գրադարան (այդ թվում՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը), 5 թանգարան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները)։

Երևանի ենթակայությամբ գործում են երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոցներ, որոնց սաները մասնակցում են համապետական և միջազգային մրցույթների, փառատոների՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության համակարգմամբ են գործում նաև Յու. Բախշյանի անվան և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը:

Վարչական շրջաններում գործում են գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հաստատություններ, որոնց սաները մշտապես մասնակցում են քաղաքային, համապետական և միջազգային նշանակության տարաբնույթ ստեղծագործական-մշակութային նախագծերին։

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունն իրականացնում է մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված միջոցառումներ։

 


2023 թվականի ընթացքում իրականացված ծրագրեր

 

  • Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրականացվել է Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել են համերգային ծրագրեր, պանելային քննարկումներ, գործել են զեղչված արժեքով գրքերի վաճառքի տաղավարներ:
  • Կանանց տոնի առիթով Երևանում գործող  թատերահամերգային 11 կազմակերպությունից ձեռք են բերվել մշակութային միջոցառումների ծառայություններ, որոնց մասնակցության 22000 տոմսերը տրամադրվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված կանանց: 
  • Ջազի միջազգային օրվա առթիվ Գաֆեսճեան քանդակների պուրակում կազմակերպվել է համերգային մեծածավալ ծրագիր՝ հայ և արտերկրի հանրահայտ ջազային երաժիշտ կատարողների մասնակցությամբ:
  • Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով Ազատության հրապարակում իրականացվել է մանկական ժամանցի, մանկապատանեկան ստեղծագործական մտքի խթանման և համերգային այլ ծրագրեր:
  • Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ առաջին անգամ տարածաշրջանում իրականացվեց մեծանուն կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունների բացօթյա ցուցադրությունների ծրագիրը, որի ընթացքում Թումանյանի անվան այգում 15000 հանդիսականի համար ներկայացվեցին «Գայանե», «Սպարտակ» և «Դիմակահանդես» բալետները:
  • Թումանյանի անվան այգում իրականացվեց «Օպերա բաց երկնքի տակ» մեգանախագիծը, որի ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմը ներկայացրեց «Անուշ» և «Տրավիատա» օպերաների բացօթյա ցուցադրությունները, կայացավ «Օպերա գալա» ծրագիրը՝ հայ և օտարազգի օպերային աստղերի մասնակցությամբ, որոնց ներկա եղավ շուրջ 20000 հանդիսատես:
  • Ամանորին և սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների կապակցությամբ թատերահամերգային 4 կազմակերպությունից ձեռք է բերվել շուրջ 5000 տոմս, որը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով հատկացվելու  է շահառուներին: 
  • Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում նախնական մասնագիտական կրթության, արտադպրոցական գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմամբ կազմակերպվել է շուրջ 9000 երեխայի ուսուցումը, կազմակերպվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնը, կազմավորվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին ելույթը նախատեսված է 2024թ. փետրվարին: Իրականացվել է «Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը. ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցներում, իսկ վարպետության դասընթացների ընթացքում աչքի ընկած սովորողները Հայկ Մելիքյանի հետ ելույթ ունեցան տարեվերջյան գալա համերգում:

Դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող տասնյակ աշակերտներ մասնակցել են բազմաթիվ համապետական և միջազգային մրցույթների և ցուցահանդեսների՝ արժանանալով մրցանակների։ Ազգային նվագարանների և հայ երաժշտական ավանդույթների պահպանման, տարածման և հանրահռչակման նպատակով երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացվել է ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը, որին ընդգրկվել է 277 շահառու:

  • Երևանի ենթակայության 19 գրադարանում շարունակվել է գրադարանային-տեղեկատվական ծառայությունների մատուցումը, կազմակերպվել են զանգվածային բնույթի միջոցառումներ` որպես նոր ընթերցողներ  ներգրավելու և մշակութային, կրթադաստիարակչական քաղաքականություն  իրականացնելու  կարևորագույն միջոց: Երևանի համայնքային գրադարանները 2023թ. ընթացքում համալրվել են 482 անուն 12632 հատ գրքով:
  • Արվեստի և մշակույթի տարբեր ոլորտներ զարգացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր,  աջակցել կայացած, ինչպես նաև ոլորտում առաջին քայլերն անող մշակութային ծրագրերին և փառատոներին: Մասնավորապես, իրականացվել է «Թատերական Երևան» դրամաշնորհային ծրագիրը, որի ընթացքում թատերական 9 նախաձեռնությունների հատկացվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: «Արամ Խաչատրյան-120» միջոցառումների շարքում իրականացվել է ստեղծարարական նախաձեռնությունների դրամաշնորհային մրցույթը, որի ընթացքում ընտրված 9 նախաձեռնությունների իրականացման համար հատկացվել է շուրջ 40 մլն ՀՀ դրամ: 

Կազմակերպվել է «Երևանը՝ կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը՝ արվեստի տարբեր ուղղություններում ստեղծագործող կանանց խրախուսելու նպատակով: Ներկայացված հայտերից հաղթող է ճանաչվել 13 դիմումատու՝ «Արվեստի կրթություն», «Քանդակագործություն», «Երաժշտարվեստ», «Թատերարվեստ» անվանակարգերում: Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է 26 մլն ՀՀ դրամ: 
Իրականացվել է կարճամետրաժ խաղարկային կինոնկարների և  թարգմանական դրամաշնորհային ծրագրերի առաջին փուլը, բացի այդ, աջակցություն է հատկացվել Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնին, «Ոսկե ծիրան», «Ռեանիմանիա» և Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոներին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակին նվիրված ծրագրին, այլ ծրագրերի և միջոցառումների:
 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք