Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


18 նոյեմբերի 2025թ. N 456-Ա


ՈՐՈՇՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ  կետերը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ):
2. Հաստատել՝
1) հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի,
2) հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Երևանի քաղաքապետին` ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                   ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. նոյեմբերի 18
      Երևան