Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հունիսի 2026թ.  N 591-Ա


ՈՐՈՇՈՒՄ


ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի          26-ի N 2 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Համաձայնություն տալ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 55 թանգարանային առարկաները 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին, 2026 թվականի  սեպտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 5-ը ներառյալ՝ «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ին, 2026 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ «Գորիսի համայնքային պատկերասրահ» ՀՈԱԿ-ին ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:

    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. հունիսի 23
      Երևան