Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


23 հունիսի 2026թ.  N 616-Ա


ՈՐՈՇՈՒՄ


ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝
 Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը (թվով 504 վերելակներ), ընդհանուր 4,151,358,792 (չորս միլիարդ մեկ հարյուր հիսունմեկ միլիոն երեք հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր իննսուներկու դրամ) ՀՀ դրամ արժեքով, սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերին ի դեմս շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումն իրականացնող կառավարման մարմիններին՝ համաձայն հավելվածի:
2.    Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ նվիրատվության պայմանագրերի և վերելակների հանձնման-ընդունման ակտերի կնքումը: 
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածում  նշված բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները պարտավոր են անհատույց սեփականության իրավունքով փոխանցված վերելակների ընթացիկ սպասարկումն իրականացնել նվիրատվության պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝    ՏԻԳՐԱՆ   ԱՎԻՆՅԱՆ

2026թ. հունիսի 23
      Երևան