...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Արտաքին կապեր
Դեսպանատներ, հյուպատոսություններ և այլ դիվանագիտական ներկայացուցչություններ Միջազգային կազմակերպություններ Քույր և գործընկեր քաղաքներ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն «Քաղաքապետները հանուն խաղաղության» կազմակերպություն ԱՊՀ երկրների, մայրաքաղաքների և խոշոր քաղաքների միջազգային համաժողով / IAC / «ICLEI Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիա Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիա Միջազգային քաղաքային համայնքների «Լուսավորում» /LUCI / ասոցիացիա Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպություն «ԵՎՐՈՍԻԹԻՍ» ասոցիացիա Քաղաքապետների դաշնագիր Ստրասբուրգ ակումբ

Վարչության գործառույթներ

Արտաքին կապերի վարչություն

Հավելված հ. 4
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704 -Ա որոշմամբ հաստատված գործառույթները


ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

6. Վարչության նպատակը արտաքին կապերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են արտաքին կապերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) նախապատրաստում է Երևանի քաղաքապետի հանձնարարականով համապատասխան որոշումներն ու կարգադրությունները,
2) նախապատրաստում է վարչությանը հանձնարարված հարցերի գծով քաղաքապետարանի նիստերի անցկացման համար անհրաժեշտ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,
3) ապահովում է արտասահմանյան քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատումն ու զարգացումը,
4) ապահովում է միջազգային, տարածաշրջանային և այլ կառույցներին Երևան քաղաքի անդամակցության գործընթացը,
5) նպաստում է արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետարանի երկկողմ և բազմակողմ համագործակցության իրականացմանը,
6) քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ նախապատրաստում է արտասահմանյան քաղաքների, ինչպես նաև այնտեղի առանձին կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ համագործակցության պայմանագրերը և հետևում դրանց իրագործման ընթացքին,
7) իրականացնում է քաղաքապետի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց հետ կապված արարողակարգային միջոցառումները, մասնակցում է այդ հանդիպումներին, դրանց մասին նախապատրաստում տեղեկանքներ և ներկայացնում քաղաքապետին,
8) իրականացնում է Երևանի քաղաքապետի հրավերով Երևան ժամանող արտասահմանյան պատվիրակությունների, խմբերի, առանձին ներկայացուցիչների ընդունումը,
9) կազմակերպում է քաղաքապետարանի պատվիրակությունների և համակարգի աշխատակիցների արտասահմանյան ծառայողական գործուղումների հետ կապված հարցերը, որոշումների պատրաստումը, արտերկրի մուտքի թույլտվությունների ստացումը, գնումների գործընթացի կազմակերպումը, քննարկում է նաև ծառայողական գործուղումների հաշվետվությունները և արդյունքները,
10) ապահովում է արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների
հետ Երևանի քաղաքապետի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կապը և
թղթակցության վարումը,
11) համակարգում է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների
դեսպանությունների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների և
արտերկրում ՀՀ դեսպանությունների հետ տարվող աշխատանքները,
12) փորձաքննության է ենթարկում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա
պետությունների դեսպանություններ, հյուպատոսություններ և միջազգային
կազմակերպություններ ուղղվող փաստաթղթերը,
13) իրականացնում է Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի այլ
պաշտոնատար անձանց մասնակցությամբ արարողակարգային ընդունելությունների,
հանդիպումների և միջոցառումների ապահովումը,
14) կազմակերպում է Երևանի քաղաքապետի կողմից տրվող մեդալների, կոչումների,
պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունները,
15) կազմակերպում է Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական նամակների
պատրաստումը,
16) ապահովում է արարողակարգային հանդիպումների, միջոցառումների և նյութերի
անհրաժեշտ թարգմանությունների կազմակերպումը,
17) իրականացնում է Երևանի քաղաքապետի անունից պաշտոնական ընդունելությունների
կազմակերպումը և արարողակարգի ապահովումը:

Foreign relations

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային 8 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր։ Վերջին շրջանում նախաձեռնությունները միտված են Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության արդյունավետացմանը և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը։
Ընդլայնվել կամ գործընկերային նոր հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի /AIMF/, Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի /LUCI/, Եվրոպական քաղաքների ասոցիացիայի /EUROCITIES/, Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող CIUDAD ծրագրի GOSPEL ենթածրագրի, Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության հետ և այլն: Երևանը նույնպես միացել և միանում է տարբեր ուղղվածություն ունեցող միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին:
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում մի շարք քաղաքների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու, կապեր հաստատելու ու խորացնելու, փոխայցեր իրականացնելու ուղղությամբ: Համագործակցությունն ընթանում է հետևյալ ոլորտներում. առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար. առանձին ուշադրություն է դարձվում փորձի փոխանակմանը, ներդրումների խրախուսմանը, համատեղ քաղաքաշինական, սոցիալական, մշակութային, մարզական ծրագրերին և միջոցառումներին և այլն:
Միջազգային համագործակցությունն ընդլայնվել է ինչպես բովանդակային մասով, այնպես էլ աշխարհագրությամբ:
Մեծ աշխատանք է տարվում նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ` տարբեր ոլորտներում առկա խնդիրներով պայմանավորված, որոնք լուծվում են ՀՀ պետական կառավարման և այլ մարմինների հետ համատեղ:
Մայրաքաղաքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաև Սփյուռքի գաղթօջախներում, որը խթան է նոր գործընկերներ գտնելու և արդյունավետ փոխհամագործակցություն հաստատելու համար, հատկապես Երևանի ներդրումային դաշտը ընդլայնելու և ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու համատեքստում:
Միջազգային համագործակցության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության հիմնական ուղղություններն են.
• Երևանի քույր և գործընկեր քաղաքների միջև զարգացող համագործակցության շարունակականության ապահովումը և նոր կապերի ստեղծումը, ակտիվ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում,
• միջազգային և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար բավարար միջավայրի նպատակային օգտագործումը,
• միջազգային առկա փորձի, իրականացվող ծրագրերի և նախագծերի ուսումնասիրումը, համագործակցության ընդլայնումը գործունեության առաջնահերթ ուղղություններով,
• Երևանում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, միջազգային համատեղ ծրագրերի իրականացումը:

ՉԺՀ Ցինդաո և ՀՀ Երևան քաղաքների միջև 2017թ. օգոստոսի 30-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: 2020թ. փետրվարին վերոնշյալ քաղաքների միջև պետք է կնքվեր համաձայնագիր, սակայն այն հետաձգվեց համաճարակի պատճառով: 2022թ. հունիսի 16-ին ստորագրվեց «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքների միջև «Մտադրությունների հուշագիր»»:

 2022թ. հունիսի 14-ին Դոհայում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Քաթարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետարանի և Քաթարի Պետության Դոհայի քաղաքապետարանի միջև քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր» 

2023թ. հունվարի 18-ին Թեհրանում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Թեհրանի քաղաքապետ Զաքանին ստորագրել են «Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիր»: Ստորագրվել է նաև աշխատանքային ծրագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության մասին մանրամասն տե՛ս կայքի «Քույր և գործընկեր քաղաքներ» ենթաբաժնում:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
արտաքին կապերի վարչություն

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք