Պահոց

Հայտարարություն

09.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝    
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված փոփոխություններից բխող գործառույթների շրջանակներում իրականացնել հանրային տրանսպորտում ստուգայցեր և ստուգել ուղեվարձի վճարումները 

Մասնագետին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն,
•    Առնվազն միջնակարգ կրթություն, (Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն)


Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը՝ ժամը 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    ինքնակենսագրությունը,  
2.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3.    կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը. (առկայության դեպքում)
5.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
6.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ