Ամանորին ընդառաջ «Երևան» երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգով
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգին, որը կկայանա դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահում:
Ամանորին ընդառաջ «Երևան» երիտասարդական նվագախումբը հանդես կգա Իտալիայից ժամանած դիրիժոր Էնրիկո Ֆագոնեի ղեկավարությամբ:
Ծրագրում.
Ջոակինո Ռոսսինի․ Նախերգանք «Սևիլյան սափրիչը» օպերայից,
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ․ Դաշնամուրի կոնցերտ թիվ 21, դո մաժոր,
Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սիմֆոնիա թիվ 5, դո մինոր, երկ 67 «Ճակատագրի սիմֆոնիա»:
Մենակատար՝ Զի Զի (դաշնամուր), դիրիժոր՝ Էնրիկո Ֆագոնե:
Տոմսերը ՝ այստեղ: