Ապրիլի 30-ին Երևանը ջազ էր լսում. մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը՝ աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ

01.05.2023
Մշակույթ

Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ:

Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրերը՝ ջազային երաժշտարվեստում մեծ համբավ ու հռչակ ունեցող երաժիշտներ Էրիկ Տրյուֆազը, Դաֆեր Յուսեֆը, «Պիանոֆորտե» երաժշտախումբը:

Տեսանյութ

Ապրիլի 30-ին Երևանը ջազ էր լսում. մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը՝ աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ
Տեսնել ավելին