«Արտիստը` դպրոցին»` Հրանտ Թադևոսյանի հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կյանքի կոչվեց «Արտիստը` դպրոցին» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 20 արվեստի դպրոցներում, որին մասնակցել են շուրջ 1000 դպրոցականներ։
Երկու ամիսների ընթացքում, արվեստագետի հսկողությամբ, երեխաների կողմից ստեղծվել են կերպարվեստի աշխատանքներ, որոնցից շուրջ 250 լավագույն գործերը ներառվել են հատուկ հրապարակված պատկերագրքում, որի շնորհանդեսը կայացավ այսօր, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։