Ավետիք Իսահակյանի 150-ամյակը՝ «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի շնորհանդեսով
Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ իրականացվող միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանը 2025թ. հունվարին հայտարարել էր Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան:
Օրեր առաջ տեղի ունեցավ ստեղծագործության շնորհանդեսը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Միջոցառմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: