Բարեկարգ և էներգախնայող մանկապարտեզներ՝ Երևանում
2021 թվականին մեկնարկած Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով նախատեսված էր 50 մանկապարտեզի հիմնանորոգում, վերակառուցում և սեյսմիկ վերազինում, հորիզոնական միջոցառումների իրականացում: 
Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 81 մսուր-մանկապարտեզները հիմնանորոգվել են այս ծրագրով: Այժմ փոքրիկները հաճախում են նոր ու անվտանգ շենքային պայմաններ ունեցող  նախակրթարաններ: 
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Երևան համայնքի բյուջեից:
Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգել ևս 32 մանկապարտեզ:
 
                                     
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                