Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողնողները պարգևատրվել են

11.04.2023
Կրթություն

Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները: Գիտելիքների ստուգատեսն անցկացվել է 16 առարկայից: Այս տարի օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է շուրջ 3000 աշակերտ՝ Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցներից ու կրթահամալիրներից:

Առաջին կարգի դիպլոմի է արժանացել 71, երկրորդ կարգի՝ 125 և երրորդ կարգի՝ 156 աշակերտ: Մրցանակակիրներից 58-ը քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից են: Մի շարք աշակերտներ էլ արժանացել են գովասանագրերի:

Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և պարգևատրվել  Երևանի քաղաքապետարանի կողմից:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը շնորհավորել է աշակերտներին և մաղթել ուսման մեջ նորանոր հաջողություններ: Ընդգծելով, որ այս տարի մասնակցության բավական բարձր ցուցանիշ է գրանցվել՝ Մարգարիտ Խաչատրյանը նկատել է, որ դրանում մեծ է մանկավարժների աշխատանքi բաժինը և  շնորհակալություն հայտնել նրանց: 
Հաջորդիվ գիտելիքների ստուգման հանրապետական փուլն է:

Լուսանկարներ

Տեսնել ավելին