Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է IBM ընկերության փոխնախագահ, GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին

07.09.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար, IBM ընկերության փոխնախագահ, GIT դափնեկիր, դոկտոր Լեոն Ստոկին: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառման, կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման, «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր: Քաղաքապետ Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի նպատակն է՝ արդի տեխնոլոգիական լուծումների միջոցով աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու քաղաքապետարան-բնակիչ երկխոսության արդյունավետության բարձրացմանը:

Լուսանկարներ