Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Ռիգայի աղբի վերամշակման գործարան

21.11.2025

Աշխատանքային այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Ռիգայի փոխքաղաքապետ Էդվարդս Ռատնիեկսի և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ այցելել է Ռիգայի աղբի վերամշակման գործարան, ծանոթացել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող գործընթացին:

Պատասխանատուները նշել են, որ գործարանում իրականացվում են թափոնների տեսակավորման, վերամշակման և վերօգտագործման աշխատանքներ։

Կարևորելով գործընկեր քաղաքի փորձը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է աղբի վերամշակման գործարանի կառուցման գործընթաց, և հաջողված փորձի ցանկացած օրինակ կարող է օգտակար լինել։

Լուսանկարներ

Տեսնել ավելին