Երևանն  ու Նիսը շարունակում են համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում

22.04.2024
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեր Ֆիորիի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Հանդիպման առանցքում եղել են երկու քաղաքների միջև համագործակցության ուղղությունները, արդեն կյանքի կոչված և նախանշվող ծրագրերը: Հատուկ անդրադարձ է եղել առողջապահական բաղադրիչին, մասնավորապես 2023 թ. սեպտեմբերին Երևանի և Նիսի միջև ստորագրվել է  համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների երկու բժիշկ ս.թ. ապրիլի 2-ից հունիսի 28-ը Նիսի Լենվալ հիվանդանոցում մասնագիտական վերապատրաստում են անցնելու:
Սարգիս Մադաթյանն ու Պիեր Ֆիորին մեծապես կարևորել են երկու քաղաքների միջև փոխանակման ծրագրերն ու սերտ համագործակցությունը, նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ:  Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու  համագործակցության ուղղությունները՝ դրանցում ներառելով նաև բնապահպանության և  տրանսպորտի ոլորտները:

Լուսանկարներ