Երևանում կազմակերպվել է «Yerevan Color Run» վազքարշավը

15.08.2015

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run» գունազարդ վազքարշավը: Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ» կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած արշավի գլխավոր նպատակը հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն ու զանգվածային սպորտը, մասնավորապես `վազքի մշակույթը զարգացնելն է: Նմանատիպ արշավներ կազմակերպվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում և Չինաստանում: Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլև  դիտարկվում է որպես զվարճանք, քանի որ վերջում վազորդները պատվում են կերակրի համար նախատեսված գունավոր փոշով, սակայն անվտանգ նյութերով:

Չնայած վազքարշավի վաղ առավոտյան մեկնարկին ու աննախադեպ շոգ եղանակին՝ մասնակիցների պակաս չի զգացվել, և վազքին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները պարգևատրվել են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ