Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով սահմանված է շուրջօրյա հերթապահություն

08.10.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող բոլոր տարածքներում:

Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ընդհանուր օգտագործման քաղաքային գույքի, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Զեկուցվել է նաև, որ ավարտվել է ընթացիկ տարվա թեքահարթակների կառուցման ծրագիրը: Մասնավորապես, նախատեսված 176-ի փոխարեն կառուցվել է 198 թեքահարթակ:
Խորհրդակցության ավարտին, մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին,
աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության կառույցներին, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել շուրջօրյա հերթապահությունը՝ Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին