Գրքի տոնը Երևանում

25.02.2024
Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում գրքի տոնը նշվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ գրքերի բացօթյա տոնավաճառով:

10 հրատարակչությունները տաղավարներում ներկայացրեցին նոր հրատարակված գրականություն՝ հատուկ զեղչերով:

Պոեզիայի անկյունում հայտնի ու սիրված դերասանները ընթերցեցին ժամանակակից և անվանի հեղինակների ստեղծագործությունները: Ձևավորված էր նաև գրադարան՝ բաց երկնքի տակ:

Հատուկ երեխաների համար խամաճիկների շարժական թատրոնն էր ներկայացումներ պատրաստել: Բացի այդ կազմակերպվեցին հեքիաթների ընթերցանություններ, մուլտֆիլմերի դիտումներ՝ բացօթյա կինոթատրոնում:

Համերգային ծրագրում «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերն էին:

Տեսանյութ

Գրքի տոնը Երևանում