«Հաղթանակ» թաղամասում բացվել է Հայրենյաց պաշտպանին նվիրված հուշարձան

16.05.2023

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասում բացվել է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: 
Հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:
Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն: 
«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել անհատ բնակիչների ուժերով: 

Լուսանկարներ