Հանրային քննարկում՝ տարեկան բյուջեի, վճարների դրույքաչափերի և զարգացման ծրագրերի վերաբերյալ

02.12.2023

Հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանման համար առաջարկվում է տարեկան սահմանել 160.000 դրամ: Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կլինեն գոտիավորման սկզբունքով՝ Ա և Բ: Նախատեսվող փոփոխությունը քաղաքապետարանում հրավիրված հանրային բաց լսումների գլխավոր թեման էր:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշում է՝ նպատակը քաղաքը բեռնաթափելն է:
Ի˚նչ են անելու կենտրոնի բնակիչները, որոնք կայանում էին շենքի դիմաց: Սուրեն Գրիգորյանն ընդգծում է՝ կեսգիշերից մինչ առավոտյան 09:00-ն կայանումը մնալու է մնալ անվճար, զուգահեռաբար պատրաստ են խնդիրն առանձին քննարկել: Վճարից կազատվեն էլեկտրական շարժիչով մեքենաները:
Ավագանիներն էլ բարձրաձայնեցին ստորգետնյա ու վերգետնյա ավտոկայանտեղիներ կառուցելու անհրաժեշտությունը: 
Հասարակական տրանսպորտի շարժակազմերի ավելացում, մետրոյի նոր կայարաններ... Ներկայացված մի շարք առաջարկներ քաղաքապետարանը մտադիր է դիտարկել:  
Հանրային քննարկման էին դրված նաև Երևանի հնգամյա և հաջորդ տարվա զարգացման ծրագրերի,  բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը: Իսկ կընդունվե՞ն դրանք, թե՞ ոչ՝ կորոշվի Երևանի ավագանին: 
 

Տեսանյութ

Հանրային քննարկում՝ տարեկան բյուջեի, վճարների դրույքաչափերի և զարգացման ծրագրերի վերաբերյալ
Տեսնել ավելին