Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի. կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը

21.04.2026

Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի: 
Այստեղ կկառուցվեն հանգստի գոտիներ, մարզական և այլ միջոցառումների  հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման վայր, նաև՝ սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում, տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները: Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։
Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի բնապահպանական վերականգնմանը։

***

Օրակարգի զեկուցվող հարցերում ընդգրկված՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու որոշման նախագիծը քվորում չլինելու պատճառով չընդունվեց:

***

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 7-ին:

Լուսանկարներ