Կայացել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառումը

16.04.2026

Մարտի 31-ից ապրիլի 3-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը՝ 2 տարիքային խմբով: Յուրաքանչյուր  տարիքային խմբում  Երևան քաղաքի 10 դպրոցների թիմերն էին՝ շուրջ 180 մասնակիցներով: 
5-6-րդ դասարանների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Երևանի Խրիմյան Հայրիկի անվան համար 10 հիմնական դպրոցի թիմը, իսկ 7-9-րդ դասարանների մրցապայքարում` Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցի թիմը: Նշված երկու թիմերը  կմասնակցեն եզրափակիչ փուլին։ 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին