Կայացել է «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը

05.09.2022
Մշակույթ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ամբողջ շաբաթվա ընթացքում տարբեր գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մասնակցությամբ կլինեն դասախոսություններ:

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը:

Լուսանկարներ