Մեկնարկել է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ Երևան քաղաքում մեկնարկած Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը:
Սա այն կարևոր նախագծերից է, որն իրականացվում է նոր մոտեցմամբ. ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա կոմունիկացիաները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր կոմունիկացիաները դառնում են ստորգետնյա։
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, կառուցվում է մայթ։
Նախագծի իրագործումը, հետագայում նաև ուղեանցի (էստակադայի) կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։