«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները

16.09.2023
Մշակույթ

«Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը եզրափակվեց գալա համերգով:

Բեմում հայ և համաշխարհային օպերային աստղերն էին՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի դիրիժորությամբ:

Նախագծի իրականացման համար աշխատել է շուրջ 600 հոգի: Մշակութային նախաձեռնության նպատակն էր հանրությանը մատուցել դասական երաժշտարվեստը: Ծրագիրը կարևոր է նաև իր կրթական ու սոցիալական նշանակությամբ: