Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում
Հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ, վիզուալ արտիստ և կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն ու արվեստի գործերը կհանրայնացվեն: Քառակողմ համաձայնագրով Երևանում սկիզբ է դրվում կարևոր նախաձեռնության: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի, «Սերգեյ Փարաջանովի թանգարան»-ի տնօրեն Անահիտ Միքայելյանի և նկարիչներ Գարեգին Հարությունյանի ու Հարություն Աղաբալյանի միջև կնքվել է գործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել Փարաջանովի ստեղծագործությունների հանրայնացմանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ձեռնարկվում մեծանուն արվեստագետի գործերի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման ուղղությամբ: