«ՌեԱնիմանիա» միջազգային 15-րդ փառատոնը պաշտոնապես բացվեց

23.10.2023
Մշակույթ

«ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է հիմնադրման 15-ամյակը: Այս տարի այն  նվիրված է հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյա հոբելյաններին:
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ռեժիսորների, անիմատորների, պրոդյուսերների և ոլորտի այլ մասնագետների աշխարհի տարբեր երկրներից:
Փառատոնը պաշտոնապես բացվել է Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» ֆիլմով: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Անիմացված պատերազմ» ցուցահանդեսը։  
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը։ Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են Կինոյի տանը և ԹՈՒՄՈ կենտրոնում: 


 

Լուսանկարներ

Տեսնել ավելին