Սիրահարների այգում նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը
Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ Երևանի «Սիրահարների այգում», Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով տոնական միջոցառում:
Տոնախմբությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հոգևորականներ և բազմաթիվ երևանցիներ:
Արդեն ավանդույթ դարձած տոնական միջոցառումն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ներկաներին իրենց կատարումներով ողջունել են հայկական էստրադայի սիրված աստղերը, իսկ սիրահար զույգերին շնորհավորել է Սբ. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն