Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի Սբ Պատարագ

26.03.2016

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ Պատարագին: Պատարագիչը Տեր Շահե քահանա Հայրապետյանն էր:
Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ Պատարագի ավարտին ազդարարվել է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը, և հավատացյալները միմյանց ողջունել են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:
Այնուհետև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ