Ստեղծվել է Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը

06.10.2023
Մշակույթ

Երևանի պատմության թանգարանի՝ տեսողական խնդիրներով բոլոր այցելուներն այսուհետ կարող են ծանոթանալ թամանյանական Երևանին՝ քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակով: Նախաձեռնությունն իրականացվել է «Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հատակագիծը պատրաստված է ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ: Շուրջ 4 ամիս է պահանջվել մասնագետներից այն ամբողջացնելու համար: QR կոդի միջոցով տեղում հնարավոր է ակտիվացնել Ձայնային ուղեցույցը, որը ոչ միայն կպատմի  հատակագծի ստեղծման մասին, այլև կօգնի շրջել թամանյանական Երևանում: 
Սա թանգարանի առաջին փորձն է, երբ այցելուները հնարավորություն ունեն դիպչել  ճարտարապետի էսքիզին: Թանգարաններում և համայնքային մշակութային կենտրոններում ներառականությունն ապահովելու ծրագրերը լինելու են շարունակական:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Տեսանյութ

Ստեղծվել է Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը