Ծառատունկ` Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում. տնկվել է շուրջ 150 ծառ և 1200 թուփ
Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում կազմակերպված ծառատունկի ընթացքում տնկվել են շուրջ 150 բարձրարժեք և հասուն ծառեր, ինչպես նաև 1200 թուփ։
Ծառատունկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին միացել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները:
Ապրիլի 13-19-ը Երևանում իրականացվող կանաչապատման լայնածավալ աշխատանքների ընթացքում շուրջ 1000 հասուն ծառեր համալրել են մայրաքաղաքի կանաչ ֆոնդը։