«Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ» ՝ Երևանի հ. 86 մսուր-մանկապարտեզում
Երևանի հ. 86 մսուր-մանկապարտեզը վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզներից է, որտեղ բարեկարգվել է նաև բակը՝ երեխաների համար ստեղծելով անվտանգ ու հարմարավետ միջավայր։
Հիմնանորոգումից հետո շուրջ 250 երեխայի համար ձևավորվել է բարեկարգ և ժամանակակից կրթական միջավայր։ Մանկապարտեզը համալրվել է նոր կոշտ, փափուկ և մարզական գույքով, զարգացնող խաղերով և դիդակտիկ պարագաներով։ Գործում է նաև երկարօրյա խումբ, անցկացվում են ռոբոտաշինության դասընթացներ՝ նպաստելով երեխաների մտածողության և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։
Մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ» փորձնական ծրագիրը, որի համար անհրաժեշտ գույքը տրամադրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Տարիքային խմբում առկա է շուրջ 49 հերթագրված երեխա: