Պահոց

Հայտարարություն

28.03.2024

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ  ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿ

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am
համացանցային կայքում: Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, կենտրոնական մուտք 1-ին հարկ, հեռ. +374 11 514 206)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (տասը հազար) դրամ (հ/հ900015211403) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ900015211288)։ Աճուրդը կայանալու է 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2024թ. ապրիլի 12-ը՝ ժամը 14:00-ն: