Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն
Հավելված հ.7.1
Երևանի քաղաքապետի
2022թ. օգոստոսի 30--ի
հ.3131-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,
4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը: Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարաձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,
8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,
9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,
16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:















Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության 2022 թվականի գործունեությունը
Վարչությունը 2022թ. ընթացքում իրագործել է Երևան համայնքի բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր, կազմակերպել միջոցառումներ, համագործակցել է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ:
Երևանի ավագանու 08 փետրվարի 2022թ. հ. 520-Ա որոշման համաձայն՝ ս.թ. հունիսի 1-ից Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինները վերակազմավորվել են երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների, որտեղ ընդգրկված են նեղ մասնագիտական հաստիքներ՝ սոցիալական աշխատող և հոգեբան:
Վարչության համակարգմամբ լրամշակվել են վարչության Կանոնադրությունը և պաշտոնի անձնագրերը (Երևանի քաղաքապետի 30.08.2022թ. N3131-Ա որոշմամբ հաստատվել է վարչության Կանոնադրությունը), ինչպես նաև մշակվել են վարչական շրջանների համապատասխան բաժինների օրինակելի Կանոնադրությունը և պաշտոնի անձնագրերը:
Ս.թ. մարտի 16-ին վարչության նախաձեռնությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) «Վորլդ Վիժն» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություն» (CLASS) ծրագրերի, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է «Սոցիալական աշխատողը՝ Երևան համայնքում» խորագրով միջոցառում՝ նվիրված սոցիալական աշխատողի միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում վարչությունը ներկայացրել է 2019-2021թթ. ընթացքում կատարած աշխատանքները և 2022թ. նախատեսվող ծրագրերը:
2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ անցկացվել է «Քաղաքապետը՝ երեխաների համար» խորագրով միջոցառում՝ ավագանու նիստ Երևանի դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ և քննարկվել են տարբեր թեմաներ. երեխաների իրավունքների պաշպանության, Երևանի միջավայրի հարմարեցման (մատչելիության), կրթության և բնապահպանության վերաբերյալ: Միջոցառման նպատակն է եղել ապահովել քաղաքային իշխանության և երեխաների միջև չմիջնորդավորված կապ, ինչպես նաև վերջիններիս ընդգրկել որոշումների կայացման գործընթաց: Միջոցառմանը մասնակցել է 64 դպրոցական:
Տարվա ընթացքում վարչության կողմից մեթոդական աջակցություն է տրամադրվել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժիններին:
Համագործակցություն և վերապատրաստում
1. Սոցիալական պաշտպանության ոլորտում վարչությունը համագործակցել է Ազգային ժողովի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության, ՄՍԾՏԿ-ների, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ («Հայկական կարմիր խաչ», «Վորլդ Վիժն», «ՅՈՒՆԻՍԵՖ» և այլն):
2. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) «Վորլդ Վիժն» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայանքային սոցիալական ծառայություն» (CLASS) ծրագրով կազմակերպվել են քննարկումներ՝ տարվա ընթացքում համատեղ աշխատանքները պլանավորելու նպատակով:
3. Վարչության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի միջև համագործակցությամբ Երևան համայնքի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների համար «Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
4. ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» (Data for impact` D4I) ծրագրով նախատեսվում է ուսումնասիրել Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվության ստացման աղբյուրները: Աշխատանքներն իրականացվում են էլեկտրոնային հարթակ մշակելու և կիրառելու նպատակով:
5. ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, վարչության համակարգմամբ լրամշակվել են վարչության կանոնադրությունը և պաշտոնի անձնագրերը, ինչպես նաև մշակվել են վարչական շրջանների համապատասխան բաժինների օրինակելի կանոնադրությունը և պաշտոնի անձնագրերը:
6. ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի հետ մշակվել է տեղական սոցիալական ծրագրեր իրագործելու կարգը, միջոցառումներ են ձեռնարկվում տարվա ընթացքում Երևան համայնքում տեղական սոցիալական ծրագրեր կյանքի կոչելու նպատակով, որոնց մշակման, ընդունման և իրագործման նպատակով Ծաղկաձոր քաղաքում ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության հետ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ երեխաների և սոցիալական պաշտպանության, ֆինանսական, գնումների վարչությունների մասնագետների, ինչպես նաև Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության, ֆինանսական բաժինների և գնումների համար պատասխանատու մասնագետների մասնակցությամբ:
7. Վարչության և ՄԱԶԾ /UNDP/-ի հետ համագործակցությամբ «Երևան 2.0. դեպի ավելի ներառական և ավելի կանաչ վերականգնում» (Երևան 2.0) ծրագրով Երևանի սոցիալական ոլորտի շուրջ 70 աշխատակիցների համար կազմակերպվել են վերապատրաստումներ՝ գենդերային խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների տրամադրման, կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով, ինչպես նաև աշխատակիցները մասնակցել են գենդերային խնդիրներով հետազոտական աշխատանքներին, մասնավորապես՝ հարցաթերթերի լրացմանը:
8. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)՝ «Վորլդ Վիժն» կազմակերպության և «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ իրականացվում է պատերազմից տուժած ընտանիքներին միտված ծրագիր, որով կնքվել է եռակողմ հուշագիր (աշխատանքները շարունակվում են):
9. ԱՄՆ ՄԶԳ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրով ուսումնասիրվել են Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվություն ստանալու աղբյուրները, որի նպատակն էլեկտրոնային հարթակ մշակելն ու կիրառելն է: Դասընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 7-ին և 9-ին:
10. Վարչության նախաձեռնությամբ իրականացվել է Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող և պատերազմից տուժած ընտանիքներին ուղղված զբաղվածության ծրագրերի խթանման վերաբերյալ քննարկում, որն իրականացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
11. «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ԲՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրով իրականացվել է արտագնա աշխատանքային քննարկում /Վիենա/:
12. «Գենդերային հավասարության բարեփոխումների հարթակ» ծրագրով կազմակերպվել է արտագնա քննարկում /Թբիլիսի/:
Սոցիալական պաշտպանության բաժնի գործունեությունը
1. Իրականացվել է մշտադիտարկում և տարբեր բնույթի աշխատանքներ 2021թ. «Ապագա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրագործվող զբաղվածության՝ ճագարաբուծության և մատնահարդարման ծրագրերի հետ կապված /մասնակցել է 7 ընտանիք, որից 4-ը ճագարաբուծության և 3-ը՝ մատնահարդարման ծրագրերին/:
2. 2022թ. ընթացքում պլանավորված զբաղվածության ծրագրերն իրագործելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում՝ շահառուների հայտնաբերման և զբաղվածության ծրագրերում ընդգրկման նպատակով: Սոցիալական գործընկերություն և ձեռներեցություն ծրագրով զբաղվածության խթանման նպատակով տարբեր կազմակերպությունների հետ քննարկվել են զբաղվածության մի շարք ծրագրեր: Երևանի քաղաքապետարանում կազմակերչպվել է աշխատանքային քննարկում:
3. «Կարիքների գնահատման արդյունքում փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին աջակցության տրամադրում» ծրագրով երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնում բնակվող ընտանիքների կարիքների գնահատում, որից հետո արձանագրված անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց (ձեռք է բերվել 11 թեյնիկ, 1 ջրատաքացուցիչ, 1 սառնարան):
4. Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հայտնաբերելու և սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով վարչությունը համագործակցել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ: Համագործակցության շնորհիվ վերջինիս կողմից տրամադրվել է սոցիալական աջակցության կարիք ունեցող 30 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն: Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինները գնահատել են ներկայացված ընտանիքների կարիքները՝ հետագայում սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով (կոմունալ վարձավճարների փոխհատուցում և կարիքներին համապատասխան աջակցության տրամադրում): Կարիքների գնահատումից պարզվեց, որ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ներկայացրած 30 ընտանիքից սոցիալական աջակցության կարիք ունի 16-ը. վերջիններս կընդգրկվեն ձմռան ամիսներին կոմունալ վարձավճարների փոխհատուցման սոցիալական աջակցության ծրագրում:
5. Նվիրատվության պայմանագրերով Երևան համայնքի բյուջեից «Փրկություն» ՀԿ-ին /ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաներին/ տրամադրվել է դրամական աջակցություն՝ կոմունալ ծառայությունների վճարները փոխհատուցելու նպատակով:
6. Նվիրատվության N Ա-1 պայմանագրերով Երևան համայնքի բյուջեից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ին տրամադրվել է դրամական աջակցություն՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքների անդամների համար նախատեսված «Վերածնունդ» Ռեքավերիի գաղափարի միջոցով ծրագրի իրականացման համար:
7. Նվիրատվության պայմանագրով «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին Երևան համայնքի բյուջեից տրամադրվել է դրամական աջակցություն՝ վարձակալած տարածքի, կոմունալ ծառայությունների փոխհատուցման, հաշմանդամություն ունեցող շուրջ 120 երեխաների կյանքի որակի բարելավմանը, առողջական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման նպատակով:
8. N Կ-6 08.02.2022թ. Նվիրատվության պայմանագրով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որտեղ ապրում էին անօթևան քաղաքացիներ Երևան համայնքի բյուջեից կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով /դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազի և ջրի/ տրամադրվել է դրամական աջակցություն:
9. 1.4 N Ք-1 09.03.2022թ.,Ք-1 23.09.2022թ. նվիրատվության պայմանագրով «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է դրամական աջակցություն՝ «աուտիզմ» ախտորոշում ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հմտությունների զարգացմանն ու աշխուժացմանն ուղղված սոցիալ-առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով:
10. Նվիրատվության N Ֆ-1 պայմանագրով «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն՝ ֆեդերացիայի սաների տեղափոխման համար հարմարեցված փոխադրամիջոցի վարձակալության և դիզելային վառելիքի ձեռքբերման համար:
11. Երևան համայնքի բյուջեի միջոցներից տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող տարեցների խնդիրների լուծման նպատակով բյուջեի վերաբաշխմամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն (ՀԿ-ն կազմակերպում է տնային խնամքի ծառայություն, բարեգործական ճաշարաններ և տարբեր ծառայություններ, որոնք մատուցվում են շուրջ 600 շահառուի):
12. 23.09.2022 Պայմանագիր հ.1-ով Սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների 2 երեխայի համար «Փրսփեքթիվ թու գրոու» ՀԿ-ին տրամադրվել է դրամական աջակցություն՝ կազմակերպության կողմից կազմակերպվող մարքեթինգի վերաբերյալ դասընթացներին սոցիալական աջակցության կարիք ունեցող երիտասարդների ընդգրկելու նպատակով:
13. 05.08.2022թ. Պայմանագիր հ. Լ-1 «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին տրամադրվել է դրամական աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների 150 երեխաների ամառային հանգիստը Ստեփանավանում գործող «Լիարժեք kյանք» ՀԿ-ի ներառական ճամբարում կազմակերպելու համար: Երեխաները ներառական ճամբարում հնարավորություն են ունեցել մասնակցել տարաբնույթ խմբակների, ինչպես նաև ստանալ համապատասխան ծառայություններ՝ ըստ կարիքի:
14. «Կինոդպրոց` առանց սահմանների» կրթական ծրագրով նախատեսվում է կազմակերպել ֆիլմարտադրության, վերապատրաստման, նախաարտադրական, արտադրական, հետարտադրական և կինոդիստրիբուցիա թեմաներով դասընթացներ, որի շահառուներ են հանդիսանալու պատերազմի մասնակիցներ, մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներ, պատերազմից տուժած, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների անդամներ:
15. «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Խոցելի և տեղահանված շահառուների մասնագիտական զարգացման և կայուն եկամտի ապահովման ծրագրի» համաձայն նախատեսվում է իրագործել զբաղվածության 4 ծրագիր:
16. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանն աջակցություն տրամադրելու միջոցով նախատեսվում է իրականացնել 8 զինծառայողների բնակարանային հարմարեցում:
17. Սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված՝ նախատեսվել է ձեռք բերել սնունդ և հիգիենիկ պարագաներ (ընթացքում է):
18. Կանանց միջազգային օրվա կապակցությամբ տրամադրվել են մշակութային միջոցառումների տոմսեր, որոնք բաշխվել են
• պատերազմից տուժած,
• միայնակ ծնողով,
• հաշմանդամություն ունեցող անձով,
• բազմազավակ ընտանիքներին:
19. Ֆինանասական աջակցություն ստացած կազմակերպությունների աշխատանքները ուսումնասիրելու նպատակով իրականացվել են այցեր /այդ թվում Ստեփանավանում գործող ներառական ճամբար/:
20. Ընտանիքների կարիքի գնահատման նպատակով վարչությունը կազմակերպել է շուրջ 220 տնայց:
21. Վարչության համակարգմամբ հավաքվել, հաշվառվել (Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ձևաչափով) և ըստ կարիքի աջակցություն է տրամադրվել մարտական գործողությունների հետևանքով երեք մարզերից Երևան տեղափոխված ընտանիքներին: Համակարգվել է նաև ՀՀ ԱՍՀՆ կողմից մշակված կարիքների գնահատման հարթակի աշխատանքները:
22. ՄՍԾՏԿ-ների հետ համագործակցությամբ վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից կազմակերպվել է ՀՀ կառավարության 16.12.2021թ-ի 2096-Ա որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող գույքի տեղափոխումը (շուրջ 12 հայտ):
23. Կանանց միջազգային օրվա կապակցությամբ տրամադրվել են մշակութային միջոցառումների տոմսեր, որոնք բաշխվել են
ա/ պատերազմից տուժած,
բ/ միայնակ ծնողով,
գ/ հաշմանդամություն ունեցող անձով,
դ/ բազմազավակ ընտանիքների
24. Սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն, համապատասխան ուղղորդում՝ ըստ կարիքի աջակցություն:
25. Արդյունքները վերահսկելու, խնդիրները վերհանելու և հնարավորինս արագ միջամտելու համար երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության մասնագետների կողմից իրականացվել է խնդրահարույց դեպքերի ուսումնասիրություն, որին հետևել են տնայցեր՝ արդեն իրագործվող ծրագրի մասնակիցների և նոր հայտնաբերված ընտանիքների կարիքների գնահատման և հետագայում սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով:
26. Տարվա ընթացքում միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատ բարերարների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել են բնաիրային, կենցաղային, հիգիենայի փաթեթներ, սնունդ, հագուստ, խոհանոցային պարագաներ (8457 ընտանիք/անձ՝ ըստ հոկտեմբերի տվյալների):
Գործող հանձնաժողովներ
1. Հաշվի առնելով Երևանի քաղաքապետին կից Սոցիալական պաշտպանության խորհրդի անհատական կազմի ժամկետի լրանալը՝ ձևավորվել է խորհրդի նոր կազմը:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (27.04.2022թ. նիստի արձանագրություն հ.1) կողմից հաստատվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի գործունեության կարգը», որից հետո կազմվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի անհատական կազմը (հաստատվել է քաղաքապետի 16.08.2022թ.հ.2992-Ա որոշումով):
3. 2021թ. կայացած Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրներրի լուծմանն ուղղված Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների շրջանակում Երևանի քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստի արդյունքների հիման վրա 2022թ. իրականացվել է ուսման վարձի 3 փոխհատուցում:
4. 2022թ. նոյեմբերի 15-ին կայացել է Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների շրջանակում Երևանի քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստ: Նիստի ընթացքում յոթ վարչական շրջանների կողմից ներկայացվել է 12 սոցիալական աջակցության ծրագիր, որոնցից քվեարկությամբ ստացված ձայներով դրական լուծում է ստացել 10 դեպք:
Երեխաների պաշտպանության բաժին
Հաշվետու ժամանակաշրջանում երեխաների պաշտպանության բաժնի (Բաժին) կողմից գործող օրենսդրությամբ և կանոնադրությամբ ամրագրված գործառույթներով իրականացվել են հետևյալ աշխատանքները.
• Հիմք ընդունելով 22.06.2006թ. հ. 962-Ն որոշումը՝ վարչական շրջանների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա տարածքային հաշվառման է վերցվել առանց ծնողական խնամքի մնացած 56 երեխա և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 1 անձ: Հաշվառումից հետո անձնական քարտերն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով:
• Երեխայի կրթության իրավունքի իրացման համատեքստում ծնողի դիմումի և գնահատման կենտրոնի եզրակացության հիման վրա վկայագրվել է շուրջ 943 երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Հաշվետու ժամանակաշրջանում երեխայի վկայագրման գործընթացում արձանագրվել են օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
• Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.09.2015թ. հ. 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը, Բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տրամադրած համապատասխան եզրակացությունները՝ 42 երեխայի տրվել է խնամքի հաստատությունում տեղավորվելու մասին եզրակացություն, 7 երեխայի տրամադրվել է երեխաների խնամքի հաստատությունից դուրս գրելու և կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման մասին եզրակացություն: Կենսաբանական ընտանիքի վերամիավորման դեպքում գրություններ են ուղարկվել համապատասխան վարչական շրջաններ՝ ՀՀ կառավարության 02.06.2016թ. հ. 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն ընտանիքների նկատմամբ մշտադիտարկում սահմանելու և հետագայում խնդիրներ արձանագրելու պարագայում համատեղ քննարկելու նպատակով:
• Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.06.2019թ. հ. 751-Ն որոշմամբ հաստատված կարգը
4 քաղաքացի հաշվառվել են որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք:
տրամադրվել է 4 եզրակացություն՝ երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին, կնքվել է Խնամատարության 1 պայմանագիր, վերակնքվել է խնամատարության 16 պայմանագիր՝ Երևանի քաղաքապետի և խնամատար ծնողի, օրինական ներկայացուցչի միջև, կնքվել է 4 համաձայնագիր՝ խնամատարության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին և 2 համաձայնագիր՝ խնամատարության պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
• Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խմբի կողմից իրականացվել է խնամատար ընտանիքում խնամվող երեխայի՝ հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների նկատմամբ վերահսկողություն, արձանագրված խնդիրների դեպքում տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն:
• Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված բազամամասնագիտական խմբի կողմից իրականացվել է խնամատարության ենթակա երեխաների տվյալների և որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող հաշվառված անձանց տվյալների համադրում, բաժնի մասնագետները մասնակցել են համադրման արդյունքում կայացած հանդիպումներին:
• Հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, ՀՀ կառավարության 18.03.2010թ. հ. 269-Ն որոշումը՝ քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը, կենսապայմանների ուսումնասիրության ակտերը՝ տրամադրվել է երեխա որդեգրելու հնարավորության մասին 32 դրական և 1 բացասական եզրակացություն, հաշվառման է վերցվել երեխա որդեգրել ցանկացող 50 անձ, 2 քաղաքացի ուղղորդվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Անձնական քարտերը և փաստաթղթերի փաթեթներն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով:
• Կազմվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել 29 հարցում՝ երեխայի հետ առաջին հանդիպումը կազմակերպելու հնարավորության վերաբերյալ` հետագայում որդեգրելու նպատակով, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխայի անձնական շփումների փաստի վերաբերյալ 5 եզրակացություն:
• Որդեգրման կարգի համաձայն հաշվառվել է որդեգրման ենթակա 25 երեխա: Անձնական քարտերն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով:
• Վերահսկողություն է սահմանվել Երևանում որդեգրողների ընտանիքներում դաստիարակության հանձնված երեխաների խնամքի նկատմամբ, արձանագրված խնդիրների դեպքում տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն, ըստ կարիքի իրականացվել է ուղղորդում «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ՝ հոգեբանական ծառայություններ ստանալու նպատակով:
• Երեխայի որդեգրման վերաբերյալ դատարանի 1 վճռում առկա օրենսդրական խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարություններ՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:
• Կրթությունից դուրս մնացած 6 երեխայի վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա համագործակցություն է իրականացվել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և շահագրգիռ այլ կառույցների հետ, ըստ անհրաժեշտության ապահովվել է նաև մասնակցություն ԽՀՀ նիստերին՝ երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:
• Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վերաբերյալ գրանցվել է 16 դիմում-բողոք: Բողոքներն ուղղված են եղել ԽՀՀ-ի կողմից սահմանված տեսակցության կարգերի, հանձնաժողովի կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելուն: Բողոքները ևս մեկ անգամ քննարկվել են ԽՀՀ նիստերի ընթացքում կամ, ելնելով այն հանգամանքից, որ արծարծված խնդրի վերաբերյալ եղել է համակողմանի ուսումնասիրություն և հաշվի են առնվել ներկայացված բոլոր հանգամանքները, ինչպես նաև այն, որ նոր երևան եկած հանգամանք չի ներկայացվել, ուստի ԽՀՀ-ն ևս մեկ անգամ խնդիրը քննարկելը նպատակահարմար չի համարել, բոլոր դիմողներն իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ ստացել են պարզաբանումներ:
• Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տվյալները մուտքագրվել են «Մանուկ» տեղեկատվական համակարգ, ըստ անհրաժեշտության կատարվել են համապատասխան փոփոխություններ: Համակարգում առկա և բաժնի կողմից արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ են ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ համապատասխան լուծում տալու նպատակով:
• Բաժնի աշխատակիցները մասնակցել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվել են երեխային առնչվող հատուկ դեպքեր, Բաժնի կողմից պարբերաբար տրամադրվել են մասնագիտական և իրավաբանական խորհրդատվություններ ԽՀՀ քարտուղարներին:
• Երեխաների պաշտպանության վերաբերյալ տարբեր հարցերով Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
• Քաղաքային մշակութային միջոցառումներում կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ներգրավում, օրինակ՝ գրենական պիտույքների տրամադրում (3.000.0 ՀՀ դրամ):
Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ» մանկական գյուղեր ՀԲՀ-ի միջև 17.03.2022թ. ստորագրված «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների տարածաշրջանային ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ մանկալքության կանխարգելման նպատակով համապատասխան դեպքերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համաձայնությամբ տվյալները փոխանցվել են կազմակերպությանը՝ գնահատված կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրելու նպատակով:
Համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժինների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ (ՀՕՖ, Վորլդ Վիժն, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» և այլն):
«Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման ընթացքում անցկացված դասախոսության ժամանակ վարչական շրջանների համապատասխան բաժինների մասնագետներին ներկայացվել են խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթները, իրականացվել է իրական դեպքերի քննարկում:
Բաժնի կողմից օրենսդրությամբ վերապահված գործառույթներն իրականացնելիս արձանագրված իրավական և գործնական խնդիրների վերաբերյալ պարբերաբար գրություններ են ուղարկվել ոլորտի լիազոր մարմին՝ համապատասխան լուծումներ տալու նպատակով:
Երևանի քաղաքապետարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ պատրաստվել է առաջարկների և դիտողությունների փաթեթ՝ լիազոր մարմին ներկայացնելու նպատակով:
Բաժինը մասնակցել է նաև վերոբերյալ նախագծերի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված քննարկմանը՝ ներկայացրել է իր դիրքորոշումը: