Պահոց

ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐ՝ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, Տ. ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ Հ.55 ՀԱՍՑԵՈՒՄ

16.07.2021

«ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Համալիրը բաղկացած է 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեեխնիկական, երեքը ավտոկայանատեղի, իսկ մնացածը առևտրային), ինչպես նաև՝ 3 կետային աշտարակներից, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ: Համալիրում նախատեսված են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ: Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել: