Պահոց

Ձմերուկի հինգերորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-ին

13.07.2017

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:
Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու ձմերուկի ամենամյա փառատոնին: 

 

  

Երևանի քաղաքապետարան