Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Դավթաշեն, 3-րդ թաղամաս) տեղի կունենա Ռուբեն Շախմուրադյանի կողմից Դավթաշեն վարչական շրջան, Մելքումովի փողոց հ.88/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել` 099991155: