Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ին Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ակվա-Լեն-շին» ՍՊԸ կողմից Կենտրոն վարչական շրջան, Չարենցի փողոց հ.76/5 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: